Ազգային ժողովի պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը օրենքի նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել:
Պատգամավորները գտնում են, որ ԴԱՀԿ-ն պետք է ոչ թե քաղաքացու ամբողջ հաշվին եղած միջոցների վրա արգելանք դնի, այլ՝ տուգանքի ենթակա գումարի վրա միայն: Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների առաջարկն ընդունելի համարեց, որը վարչապետին ներկայացրեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նշենք, որ վերջին ամիսներին հազարավոր վարորդներ դժգոհություն հայտնեցին, որ տուգանքների պատճառով դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունն, առանց զգուշացնելու, իրենց հաշիվներն արգելափակել է: Մարդիկ, արտերկրում գտնվելով չէին կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից:
Պատգամավորները նաեւ առաջարկել էին, որպես պատճառված վնասի հատուցում ավել պահած գումարի համար բանկին պարտավորեցնել յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ հիշյալ գումարի 0.1 տոկոսի չափով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ