Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակը հանգիստ է։ Ու անգամ այժմ տպավորությունն այնպիսին է, որ որեւէ լարվածություն չի էլ եղել։
– Պարոն Հարությունյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված մթնոլորտ է, որին Դուք անձամբ եք հետեւել սահմանային գծում։ Խնդրում եմ ասեք՝ այժմ շփման գծում ի՞նչ վիճակ է տիրում, արդյո՞ք նույն ինտենսիվությամբ հնչում են կրակոցները։
– Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել։ Այս պահին ամեն ինչ նորմալ է։ Ոչ միայն համեմատած այս օրերին, այլեւ մյուս ժամանակներին սահմանում տիրող իրավիճակի հետ, այժմ շատ հանգիստ իրավիճակ է։
– Այսինքն՝ ընդհանրապես կրակոցներ չկան։
Կարդացեք նաև
– Շատ քիչ են, ու դա չի կարելի համարել կրակոցներ, շատ հատուկենտ՝ դա էլ անկանոն ու երեւի ոչ հատուկ նպատակներով։
– Կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը։
– Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը։ Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա։ Երկու գործոններն էլ դեր են խաղացել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում