Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանին: Ուղերձը ընթերցելիս առաջին զգացումն այն է, որ Սերժ Սարգսյանի մոտ անձի երկվություն է սկսվել:
Բանն այն է, որ ընդամենը երեք օր առաջ նա հայտարարում էր, որ եթե Էրդողանը հայ լիներ, ինքն իրեն վիրավորված կզգար։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը իրեն վիրավորված կզգար, եթե Էրդողանը հայ լիներ։ Այդպես նա Էրդողանի վիրավորանքին էր պատասխանում, որը նա էլ հայերի հասցեին էր թույլ տվել։ Եվ ահա երեք օր հետո Սերժ Սարգսյանը Էրդողանին դիմում է Ձերդ Գերազանցությամբ եւ հիշեցնում փոխադարձ ինչ-որ պայմանավորվածությունների մասին։
Եթե սա անձի երկվություն չէ, ապա ի՞նչ է՝ քաղաքականությո՞ւն։ Չի կարելի ամեն ինչ արդարացնել քաղաքականություն կամ դիվանագիտություն հասկացությունները առաջ բերելով՝ իբր այլ կերպ մտածողները քաղաքականությունից ու դիվանագիտությունից բան չեն հասկանում։ Սերժ Սարգսյանի պահվածքը հենց քաղաքականության եւ դիվանագիտության բացակայության մասին է խոսում։
Այլապես նա մի օր չի վիրավորի մարդուն, մյուս օրը նրան շնորհավորի եւ դիմի Ձերդ Գերազանցությամբ։ Չնայած տարբերությունը գուցե թե պայմանավորված էր նրանով, որ Էրդողանին վիրավորում էր աշխատանքի մեջ գտնվող Սերժ Սարգսյանը, իսկ նրան շնորհավորում է արդեն արձակուրդում գտնվող Սարգսյանը։ Տարբերությունը երեւի շատ մեծ է։ Այնպես որ՝ սպասենք Սերժ Սարգսյանի աշխատանքին վերադարձին եւ տեսնենք, թե նա աշխատանքի մեջ է՞լ ինչ կասի Էրդողանին։
Կարդացեք նաև
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում