Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առկա բախումների և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում եք դուք՝ «Օրինաց երկիր» կերտողներդ

Օգոստոս 14,2014 10:30

Հարգարժան ՕԵԿ-ականներ «Օրինաց երկիր» եք քարոզում առանց օրենք իմանալու: Նախ` կարողացեք տարբերել անհատույց օգտագործման իրավունքը սեփականության իրավունքից, որ հետո ձեր իրավական անգիտությամբ ապատեղեկատվություն տարածելով ժողովրդին չգցեք մոլորության մեջ:

Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ ձեր գրասենյակին (Աբովյան 43) կից տարածքը (Աբովյան 43/1) ձեզ է հատկացված անհատույց օգտագործման իրավունքով, ապա դա ձեզ իրավունք չի վերապահում այդ տարածքում կատարել ապօրինի շինարարություն: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ապօրինի շենքեր կամ շինություններ կառուցելը, չդադարեցնելը կամ անօրինական կառույցները չքանդելը ՀՀ Քրեական օրենսգրքի 315.1 հոդվածով հստակ սահմանված հանցատեսակ է, եթե դա կատարվում է այդ արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, իսկ դուք արդեն Երևանի քաղաքապետարանի կողմից երկու անգամ տուգանվել եք:

Բացի այդ նույն օրենսգրքի 315.2 հոդվածով հանցանք է համարվում նաև այն պատկան մարմինների գործողությունները կամ անգործությունները, ովքեր կոչված էին դադարեցնելու կամ կանխելու ձեր կողմից իրականացվող ինքնակամ շինարարական աշխատանքները, բայց դիտավորությամբ չեն իրականացրել:

Ավելի քան վստահ եմ, որ առկա վեճը դատարանում լուծվելու է ի շահ Ագրարային համալսարանի, քանի որ Երևանի քաղաքապետը 2008 թ-ին ձեզ հողամաս է տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով՝ վարչական շենքի շինարարության նպատակով (համաձայն 17.11.2008թ. Հ.53/1-ՊՓ պայմանագրի 1.2 կետի), իսկ ՀՀ Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետը հստակ սահմանում է, որ «Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել, եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ», իսկ ձեր իսկ հրապարակած պայմանագրում ավելի երկար ժամկետների վերաբերյալ որևէ նշում չկա:

Հ.Գ. Ըստ իս առկա բախումների և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում եք դուք՝ «Օրինաց երկիր» կերտողներդ, և ձեր այն զինակից պաշտոնյանները, ովքեր կոչված էին կանխելու ապօրինի շինարարությունը, բայց դա դիտավորությամբ չեն իրականացրել:

Հակոբյան Արայիկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031