«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
– Եթե Ադրբեջանը նորից փորձի արդեն ավելի լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել ՀՀ սահմաններին, ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն կօգնե՞ն մեր երկրին։
– Գոյություն ունի պայմանագիր, որտեղ գրված է այն, ինչ դուք ասացիք։ Եվ այդ պայմանագիրն ուժի մեջ է ու գործում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համար։
– Ինչո՞ւ այս դեպքում չգործեց։
Կարդացեք նաև
– Պատերազմական լայնածավալ գործողություններ եւ պետության անմիջական անվտանգության խնդիրներ չեն առաջացել։ Ընդամենը դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին, որոնք, ցավոք, հրադադարի ռեժիմի գործունեության 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի տարբեր դրսեւորումներով են եղել։
Վերջինը՝ շատ ավելի ագրեսիվ մոտիվներով, բայց, ինչպես
տեսնում եք, մեր պաշտպանության բանակը, լինելով լավագույն անվտանգության երաշխավորը, հստակ լուծում է իր առջեւ դրված խնդիրները։ Եվ կարծում եմ, որ այս փուլում անգամ անհրաժեշտություն չի եղել, որ ներգրավված լինեն Կոլեկտիվ անվտանգության համակարգերը։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում