Ի՞նչ է, ձեր կարծիքով, նշանակում «մաքսային միություն»: Ընդհանրապես, դա մի կառույց է, որը ենթադրում է միասնական տնտեսական տարածք՝ առանց մաքսակետերի: Զուտ տեսականորեն դա լավ բան է՝ երկրների միջեւ ապրանքների ազատ շրջանառության, համագործակցության առումով: Այս՝ «ռուսաստանյան» Մաքսային միությունում ամեն ինչ այլ երանգ է ստանում, որովհետեւ այդ միության նախաձեռնողի մոտ քաղաքական շարժառիթները գերակայում են տնտեսականներին:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրման ֆոնի վրա այդ զուտ տնտեսական բաղադրիչի նշանակությունը մեծանում է: Չկարողանալով Ուկրաինայի հարցում համաձայնության գալ՝ նրանք սկսեցին իրար դեմ պատժամիջոցներ կիրառել:
Առաջին քայլն արեց Արեւմուտքը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դրա արդյունավետությունը շատ ցածր կլինի. եթե հեռահար նպատակը Պուտինի ռեժիմը տապալելն է կամ Ռուսաստանը քանդելը, ապա դա չի ստացվի: Այդ երկիրը ռեսուրսներ ունի՝ թեեւ վատ, աղքատ, աշխարհից կտրված, տեխնոլոգիական ոչ մի առաջընթաց չունենալով՝ գոյատեւել տասնամյակներ շարունակ (օրինակ՝ 70 տարի)՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով եւ սեփական քաղաքացիների ուղեղները լվանալով «միջազգային դավադրության» եւ «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ:
Բայց Ռուսաստանի պատասխան՝ «պարենային» պատժամիջոցներն ավելի անհեթեթ են:
Կարդացեք նաև
Նախ՝ մի բան է, երբ «պատժվում են» Կրեմլին մոտ կանգնած բիզնեսները եւ պաշտոնյաները, ինչպես որ դա անում է Արեւմուտքը: Մեկ այլ բան, երբ դու արգելում ես սննդի մուտքը քո երկիր՝ այսպես թե այնպես զրկելով քո քաղաքացիներին ինչ-որ ապրանքներից:
Սակայն մի կողմ թողնենք բարոյական կողմը եւ հարցին նայենք զուտ պրագմատիկ տեսանկյունից: Արեւմտյան սնունդը ռուսաստանյան մաքսակետերով չի՞ անցնում: Շատ լավ: Բայց Ղազախստանի եւ Բելառուսի մաքսակետերով անցնում է, չէ՞: Եվ այդ երկրները հայտարարել են, որ «պարենային պատժամիջոցներին» չեն միանում: Իսկ ղազախ-ռուսաստանյան կամ բելառուս-ռուսաստանյան սահմանին մաքսակետ, որքան հասկանում եմ, չկա: Ի՞նչը պիտի խանգարի նույն այդ ապրանքները ղազախական կամ բելառուսական փաթեթավորմամբ բերել եւ վաճառել Ռուսաստանում: Ստացվում է, որ այս դեպքում նույնպես պատժամիջոցներն անիմաստ են եւ ավելին՝ կարող են հարվածել հենց ռուսաստանյան տնտեսությանը:
Գերմանիան եւ, ասենք, Լյուքսեմբուրգն իրենց քաշային կատեգորիաներով տարբեր են՝ թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առումով: Բայց Գերմանիան չի կարող պատժամիջոցների մասին ինքնուրույն որոշում ընդունել ոչ միայն այն պատճառով, որ դա հակասում է ԵՄ օրենքներին, այլեւ զուտ պրագմատիկ պատճառներով. Գերմանիայում «արգելված» ապրանքը կմտնի Լյուքսեմբուրգ, եւ ոչ մի մեխանիզմ չկա նրա մուտքը Գերմանիա արգելելու համար: Անհրաժեշտաբար այս տեսակի միջոցառումները համաձայնեցվում են ԵՄ բոլոր 28 երկրների միջեւ:
Ռուսաստանը ոչինչ ոչ մեկի հետ չի համաձայնեցնում: Ինքներդ գիտեք, թե ինչու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Россия старается договорится со своими партнерами, чтобы пересечь проникновение продуктов через границы партнеров по ТС. “Партнеры” дают обещание, но они ждали именно этого “звездного” часа, чтобы навар получать от санкции против России. ТС, это игра авантюристов на тонкой грани. Россия экономическими выгодами привлекает страны бывшего СССР, чтобы восстановить империю. Белоруссия и Казахстан зная об опасности, стараются получить экономические выгоды от политических игр Москвы, сдержанно приближаясь к нему. Что Лукашенко и Назарбаев не из того теста сделаны, чтобы уступить власть Путину, нет сомнения. Но они “крутые” ребята по понятиям стран бывшего СССР и не боятся близкого контакта с Москвой. Считают, что всегда могут отступить. Более того, казахи очень широко представлены в офисах ТС. Они хороший навар получают. Очень наивно выглядел наш президент, когда предлагал стать “мостом” между Россией и западом. Курам на смех. Места заняты. Давно.Кого хотят перехитрить? Санкции смогут ли развалить Россию, или свалить Путина? Конечно нет. Но ни кто и не считает, что они такую задачу решают. Мировые реалии изменились. Санкции начало больших событии.
Ցավալին այն է, որ անգամ այս դեպքում մերոնք ԱՆՈՒՂՂԵԼԻ ռուսամետ են…………….
Մեղմ ասած՝ ով ում դեմ է պայքարում?..)))..
Առաջին քարտեզը՝ Աշխարհի քարտեզն է ըստ բնակչության հարաբերական թվի։
Երկրորդը՝ Աշխարհի քարտեզը՝ ըստ ՀՆԱ-ի հարաբերական մեծության 1990 թվին
Երրորդը՝ Աշխարհի քարտեզը՝ ըստ ՀՆԱ-ի 2015 թվականի կանխատեսման…
ՀԻԱՑԵՔ «գաղափարական մարտիկների» գաղափարայնությամբ…))))…
http://www.atout-finance.com/inegalites-economiques-dans-le-monde.php
1)«շարունակ (օրինակ՝ 70 տարի)՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով եւ «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ:»
Միգուցե՞ ատոմային բոմբնել Հիրոսիմայի և նագասակիյի վրա Ռուսաստանն է գցել,երկու Համաշխարհային պատերազմնէրն էլ իրեք՞ են սկսել:
2)«Ղազախստանի եւ Բելառուսի մաքսակետերով անցնում է, չէ՞: Եվ այդ երկրները հայտարարել են, որ «պարենային պատժամիջոցներին» չեն միանում:»
Իսկ ինչու՞ պտեք է միանան,եթե Արեւմուտքի նրանց հանդեպ պատժամիջոցներ չի կիրառել:
3)« Ի՞նչը պիտի խանգարի նույն այդ ապրանքները ղազախական կամ բելառուսական փաթեթավորմամբ բերել եւ վաճառել Ռուսաստանում:»
Այդ դեպքում կավելանա այդ ապրանքների ինքնարժեքը,կբարձրանա գները և ապրանքը չի վաճառվի:
«Այդ երկիրը ռեսուրսներ ունի՝ թեեւ վատ, աղքատ, աշխարհից կտրված, տեխնոլոգիական ոչ մի առաջընթաց չունենալով՝ գոյատեւել տասնամյակներ շարունակ (օրինակ՝ 70 տարի)՝ մշտապես կոնֆլիկտներ հրահրելով եւ սեփական քաղաքացիների ուղեղները լվանալով «միջազգային դավադրության» եւ «պաշարված ամրոցի» հոգեբանությամբ»: Խնդրում եմ. մեջբերումն արեք նախադասություն սկզբից, ոչ թե մեջտեղից, այդ դեպքում պարզ կդառնա, որ խոսքը ոչ թե անցյալի, այլ հնարավոր ապագայի մասին է: Մնացածը՝ մեկնաբանությունները, կարծիքները Ձեր գործն են:
—Ի՞նչ է, ձեր կարծիքով, նշանակում «մաքսային միություն»:
իսկապես սա հետաքրքի՞ր է քեզ, Արամ : Տարօրինակ է:
չէ՞ որ քեզ բացարձակ հետաքրքիր չէ մի բան, ինչ որ չի համապատասխանում սորոսի այս վարկյանին կարծիքի հետ
ցանկացած դեպքում–
Մաքսային Միություն – իմ կարծիքով նշանակում է Ռուսական Կայսրույթուն:
կեցցե ապագա Ռուսական կայսրությունը և նրա կազմում Հայատանը
կորչի անգլո-սաքս գաղութարարները և իրանց զազրելի դեմոկրատիան
Իսկ Հայաստանը ռուսական կայսրության կազմում գաղութ չի՞ լինելու 😀
Չեմ հասկանում,թե ինչպես կարող է դեմոկրատիան «զազրելի» լինել: Դեմոկրատիան Հունաստանու՛մ է ծնվել: