Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ծանրորդների մարտական ոգին բարձր է

Օգոստոս 14,2014 13:00

Օգոստոսի 16-ին Նանջինգում մեկնարկող 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերում որոշակի սպասելիքներ ունենք մեր ծանրորդներից:

Օգոստոսի 21-ին եւ 23-ին մրցահարթակում պայքարելու են Սոնա Պողոսյանը՝ 63 կգ քաշային կարգ, Հակոբ Մկրտչյանը՝ 77 կգ եւ գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: «Զվարթնոց» օդանավակայանում, Չինաստան մեկնելու օրը «Առավոտը» ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանից եւ մարզիկներից տեղեկացավ, թե ինչ նպատակներ են իրենց առջեւ դրել պատանեկան օլիմպիական խաղերում:

Վահան Խեչանյան

Վահան Խեչանյան

Վահան Խեչանյան. «Այս պահին, երբ մոտեցել է ամենավճռորոշ ժամանակահատվածը, չեմ ցանկանում ծանրորդների հնարավորությունների մեջ տարբերություն դնել: Երեք մարզիկներն էլ լավ են նախապատրաստվել: Մեկնում ենք՝ ամենաբարձր արդյունքներ ցույց տալու: Խոսքն առաջին հերթին ոսկե մեդալի մասին է, որը նվաճելու համար երեք ծանրորդներն էլ կպայքարեն մինչեւ վերջ: Մնում է, որ մի փոքր էլ մարզական հաջողությունը նրանց ուղեկցի»:

Սիմոն Մարտիրոսյան: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն. «Մեկնում եմ պատանիների օլիմպիական խաղերի ամենափայլուն մեդալը նվաճելու վճռականությամբ: Իմ տարիքային խմբի աշխարհինն ու Եվրոպայինը ունեմ: Բայց օլիմպիական ոսկին ուրիշ փայլ ունի, թեկուզ՝ պատանիների: Տեղյակ եմ մրցակիցներիս հնարավորություններին: Նրանք էլ ուժեղ ծանրորդներ են: Եվ դա ինչ-որ տեղ էլ լավ է՝ կօգնի ավելի կազմակերպվել ու կենտրոնանալ: Կարեւորը, որ մարտական ոգիս տեղն է»:

Հակոբ Մկրտչյան. «Պարզ է, որ գնում եմ ոսկու հետեւից: Պատրաստվել եմ շատ լավ: Նախապատրաստական ողջ փուլում ֆեդերացիան արել է ամեն բան, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք: Նպատակիս հասնելու համար ոչինչ չեմ խնայելու, ճակատամարտ եմ տալու մինչեւ վերջ»:

Սոնա Պողոսյան. «Դժվար է լինելու: Բայց պայքարելու եմ: Մասնակիցներից երկուսին ճանաչում եմ: Մեկը Ռուսաստանից է, մյուսը՝ Ուկրաինայից: Ուժեղ մրցակիցներ են: Բայց դա նշանակություն չունի: Անելու եմ հնարավորություններիս առավելագույնը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2014

Լուսանկարում՝ ձախից՝ Հակոբ Մկրտչյան, Սիմոն Մարտիրոսյան, Սոնա Պողոսյան, Վիգեն Խաչատրյան (մարզիչ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031