Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սպառնացել էր Ադրբեջանին, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ եւ կարող ենք ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամն է:
Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ էր ճիշտ Սերժ Սարգսյանի կողմից այդպես թշնամուն գազազեցնելը այս լարված իրավիճակում, որովհետեւ դրան հաջորդեց Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը ջնջելու են քարտեզի վրայից:
Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Թշնամին այսպես թե այնպես գազազած է ու հասկանալի չէ, թե ինչ է ուզում: Ի վերջո, գիտեք, երբ որ գազանը շատ է գազազում, պիտի մի հատ հարված հասցնես, որ հասկանա՝ հարված հասցնող էլ կա: Նույնը այստեղ է: Եթե իրենք պիտի շարունակեն իրենց սանձարձակությունը…Դա սանձարձակություն է, երբ նստում ես բանակցությունների սեղանի շուրջ, բայց հետո չես կարողանում քո ժողովրդի վրա կամ քո դիվերսանտների վրա, որոնք փորձում են խաղաղ բնակիչներին վախեցնել, կամ գնդակոծել սահմանամերձ գյուղերը: Ուրեմն ինչ-որ մի ժամանակ պետք է պատասխան տալ, որ իրենք հասկանան՝ մենք էլ կարող ենք: Մեկ-մեկ արժի, որ այդպես շատ սուր արձագանքենք: Բա չէ, պիտի նստենք սպասենք, թե իրենք երբ պիտի իրենց դիվերսանտներին ուղարկեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հա պիտի հարված հասցնես…ՈՒ դա կանեն չէ?? ՀՀԿ բանակում չծառայած նախարարները, պատգամավորները, նրանց որդիները…………..