«Թե ինչ կտա Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի նախագահների հանդիպումը, հետագայում կերեւա: Ես չգիտեմ այդ հանդիպումը մեղմել է Ադրբեջանի պահվածքը սահմանի վրա, թե ոչ, ցանկացած պարագայում միանշանակ է, որ այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գնաց բավականին ուժեղ դիրքերով, որովհետեւ դա ապահովել էին հայ զինվորները: Իշխանությունները դա չէին վաստակել իրենց գործերով, այլ հայ զինվորներն էին ապահովել՝ իրենց կյանքով»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամեն Մարտիրոսյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ Սոչիում կայացած հանդիպման մասին:
Ադրբեջանական APA գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի քաղաքացիները դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ցանկանալով կռվել հայերի դեմ: Մեր հարցին՝ սա վտանգավո՞ր է մեզ համար, եւ եթե պատերազմը վերսկսվի մենք մեն-մենա՞կ ենք կռվելու, թե՞ Ձեր կարծիքով մեր ռուս եղբայրներն ամեն դեպքում մեզ օգնության կգան՝ նա պատասխանեց. «Մեր ռուս եղբայրների վրա մենք հույս չենք դնի, որովհետեւ մի կողմից մեզ եղբայր է, մյուս կողմից Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենք է վաճառում: Այստեղ մեկ այլ խնդիր գոյություն ունի. այս պարագայում ՆԱՏՕ-ի խնդիրն է առաջ գալիս, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Կախված է, թե իրենց վերաբերմունքը, որը կլինի: Եվ հետո, Աֆղանստանից եկան պատերազմեցին, չեչենները եկան կռվեցին՝ Շամիլ Բասաեւի գլխավորությամբ, ոչ մի արդյունքի չհասան: Հենց ինքը՝ Բասաեւը հայտարարեց, որ այնտեղ այլեւս անելիք չունեն, քանի որ ադրբեջանցիները կռվող չեն: Հիմա մի հատ էլ թուրքերը կգան, կհամոզվեն: Թող գան, ինչ տարբերություն՝ ադրեջանցի՞ է, թե՞ թուրք: Հայրենիքը պաշտպանողը միանշանակ հայ զինվորն է»:
Ալիեւը թվիթերյան իր էջում սպառնալիքներ է տեղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնում է, որ Հայաստանը պիտի ջնջեն քարտեզի վրայից, Սերժ Սարգսյանն էլ այստեղ ասում է, որ մենք բալիստիկ հրթիռներ ունենք, որոնցով կարող ենք իրենց ծաղկուն բնակավայրերը ավերակների վերածել: Մենք հետաքրքրվեցինք՝ այս հոխորտանքները, փոխադարձ սպառնալիքներն ուր են տանում, եւ այս լարված իրավիճակում ճի՞շտ էր Սերժ Սարգսյանի կողմից արված այդ հայտարարությունը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նմանատիպ արտահայտությունները ոչ Ադրբեջանի կողմից էր սազական, ոչ Հայաստանի նախագահի կողմից: Ընդհանրապես անելուց անում ես, ոչ խոսում ես, ոչ էլ: Առանձնահատուկ բացատրելու կարիք չունես: Ալիեւը կարող է փորձի դա կատարել, բայց մեր զինվորները կապացուցեն, որ Հայաստանն ունի խիզախ զինվորներ, հպարտ ժողովուրդ, որն անհրաժեշտության պահին կարող է պայքարել եւ մոբիլիզացիայի ենթարկվել: Այդ հոխորտանքները լինեն, թե չլինեն, այդ ամեն ինչը կախված է ժողովրդի ցանկությունից՝ պատրաստ է ինքը զրկանքներ կրել, բայց հաղթանակ տանել, թե ոչ: Մեր ժողովուրդն ապացուցել է, որ դրան ինքը պատրաստ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Что говорят азербайджанцы, не ново. Заезженная пластинка. Чем больше они говорят, тем лучше. Но весьма неприятно говорил наш президент. Во первых, о ракетах. Правы азербайджанцы в том, что он угрожает старыми советскими ракетами. Хоть они и модернизированы, но решающего эффекта они не могут дать в вооруженном конфликте. У азербайджанцев тоже есть ракеты. Вопрос в том, стоило ли ПРЕЗИДЕНТУ угрожать противнику на уровне члена клуба пенсионеров-патриотов. Не секрет, что азербайджанская армия лучше вооружена. Но она была лучше вооружена и во время карабахской войны. Не качеством и количеством оружия мы победили. Второе. Президент отмечает, что азербайджанцы из Нахиджевана могут дойти до Еревана. Правда, угрожал расплатой. На мой взгляд, это по меньшей мере распространение паники. Грустно, что этим занимается наш президент. Он должен САМ жестоко пересечь всякие панические слухи в прессе, а не самому их распространять. Еще грустно то, что мы только догадываемся, о чем там говорили между собой. Что Россия и Азербайджан торгуются между собой Арменией, не ново. Знаем. Но вопрос. Как наторговались? Русские “аналитики-политологи” видят решение вопроса, только предоставив Карабаху широкую автономию в составе Азербайджана. Настолько “независимо” могут думать прокремлевские аналитики, знаем. Не скрытое ли предложение это со стороны Москвы? А может и открытое? Мы же не знаем о чем там договорились наши лидеры. И какая позиция нашего президента? Может быть он не случайно панику наводит? Может ему убедили, что надо подготовить общество. Почему бы ради светлого будущего Армении, Азербайджана и России в едином ТС, не уступить Карабах, в замен получив щедрую, широкую автономию? Очень грустно, что наш президент ведет себя, будто и не наш он вовсе. И вовсе не президент он, а просто пенсионер, который ностальгирует по своей советской молодости.