Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը օգոստոսի 13-ին մեզ զանգահարեց եւ ասաց, որ այսօր ինքը 4 ավտոմեքենաների Բարեկամավանից ետ է ուղարկել: Այդ մեքենաները պետք է Երեւան մեկնեին, սակայն Բաղանիս գյուղում, խաչմերուկում փոխանակ աջ մտնեին, ճանապարհը շարունակեին Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով, ուղիղ են երթեւեկել, ապա հայտնվել սահմանամերձ հեռավոր գյուղում՝ Բարեկամավանում: Բարեկամավանը Բաղանիսից հեռու է մոտ 20 կմ :
Հ. Ղարաքեշիշյանն ասաց, որ անցած շաբաթվա ընթացքում տասնյակ մեքենաներ Բաղանիսի խաչմերուկում սխալվելով՝ իզուր 40 կմ(դեպի Բարեկամավան եւ վերադառնալու համար ճանապարհ են կտրել:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ հիմնական ճանապարհի փակվելու հաջորդ օրը տեղադրվել եւ այժմ էլ առկա է ցուցանակ, որը ցույց է տալիս Երեւան տանող , շրջանցիկ ճանապարհը, սակայն որոշ վարորդներ խաչմերուկում ուշադիր չեն լինում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ