«Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ ադրբեջանցիների կրակոցներն արդեն նվազել էին, բայց տեղի ունեցավ Կարեն Պետրոսյանի սպանությունը: Դա միանշանակ ուղղակի սահմռկեցուցիչ էր, երբ հիվանդ անձնավորության նկատմամբ նմանատիպ քայլի են դիմել: Ըստ էության չունենալով այլ քայլ, չկարողանալով հաջողության հասնել ճակատային գծում, նմանատիպ քայլի դիմեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մեր դիտարկմանը, որ Ալիեւը Սերժ Սարգսյանին ասել էր, թե Կարեն Պետրոսյանը վախից է մահացել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հա, երեւի Ադրբեջանի պաշտոնատար անձինք վախից մահանում են, էլի: Դրա համար իր պատկերացումներն այդքան են: Պարզ է, որ վախի խնդիր չի եղել: Եթե մարդկային վերաբերմունք ցույց տային, եթե տանելի բան լիներ, եթե մի քիչ նորմալ վարվեին, չէր կարող Կարենը վախից մահանալ: Հնարավոր է հոգեմետ դեղ են օգտագործել, որը սրտի վրա ազդում է, հնարավոր է կտտանքների են ենթարկել: Բայց մի բան հստակ է՝ մահը եղել է Ադրբեջանում եւ դա հիվանդության պատճառով չի եղել: Դա արդեն պարզ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ