Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադիրյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատարի ադյուտանտ-գեներալ տեղակալ, բրիգադային գեներալ Բրադ Լինքին և Կանզաս նահանգի Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ջեյմս Բրաունին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության գրասենյակի կողմից՝ Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության և Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ համատեղ: Ներկայացվեցին իրականացված ծրագրերն ու ձեռքբերումները, մասնավորապես, կարևորվեց ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների համար կազմակերպված ուսումնաճանաչողական այցերը Կանզաս քաղաք և որոշվեց դրանք դարձնել շարունակական:
Ջեյմս Բրաունը, կարևորելով ոստիկանական փորձի փոխանակման ծրագրերի հետագա իրականացումը` վստահեցրեց, որ դրանց օգնությամբ հնարավոր կդառնա գտնել տարբեր խնդիրների լուծման արդի եղանակներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ Ոստիկանություն