Ստորև ներկայացնում ենք Թումոյի պաշտոնական հաղորդագրությունը
Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատված «Ավելի հզոր մի ուժ» Ֆիլմի վերաբերյալ հետագա շահարկումներից, ենթադրություններից և անհիմն մեղադրանքներից զերծ մնալու համար:
Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար:
Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատվեց «Ավելի հզոր մի ուժ» Ֆիլմի հանրային դիտումը կազմակերպիչների և Թումոյի միջև թյուրըմբռնման պատճառով, ինչը կինոդիտման վերաբերյալ Թումոյին ներկայացված ոչ լիարժեք տեղեկատվության հետևանք էր:
Կարդացեք նաև
Հարկ ենք համարում նշել, որ հակառակ որոշ առցանց ենթադրությունների չենք ենթարկվել որևէ ճնշման ոստիկանության կողմից միջոցառման անցկացմանը խոչընդոտելու նպատակով: Նախապես տեղյակ լինելով ցուցադրվող ֆիլմի բովանդակությանը՝ աջակցել ենք «Սքրիների» ընկերությանը այն կազմակերպելու համար:
Թումոն ներողություն է հայցում ստեղծված անհարմարության համար: