Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը

Օգոստոս 13,2014 18:04

Օգոստոսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Մարվին Էլիսը, ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի վարչության փոխտնօրեն Ջեֆ Պարետչյանը և նույն վարչության նախագծերի կառավարման մասնագետ Դիանա Ավետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը:

Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակին` տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսության ազատականացման և այլ կարևոր ոլորտներում աշխատելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կօգնի բարելավել գործարար միջավայրը Հայաստանում, դարձնել Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղ և մրցունակ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության հետ կնքած երկկողմ համաձայնագրերի հիման վրա, և հետագա համագործակցության համար առանձնակի շեշտադրել է գործարար միջավայրի բարելավման, ճյուղային զարգացման առաջնայնությունները` մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության և զբոսաշրջության ոլորտներում:

Զբոսաշրջության ոլորտի առնչությամբ Գործակալության կողմից ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային երթուղիների և զբոսաշրջային արդյունքի ձևավորման վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաև կարևորվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախկինում ձևավորված առաջնայնությունները արդիական են և շարունակվելու են, միաժամանակ նոր շեշտադրումներ են ավելանալու, որտեղ նախարարն ընդգծել է բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը, ճյուղային քաղաքականության մեջ հեռանկարային համարվող և զարգացման ներուժ ունեցող մի քանի ենթաճյուղերի զարգացումը` ադամանդագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկու և պղնձի մշակում:

Միաժամանակ շեշտադրվել է Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման խնդիրը` կարևորելով գիտություն-տնտեսություն կապի կայացումը: Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու վերաբերյալ պատկերացումները:

Քարեն Հիլլիարդը ողջունել է էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցրած առաջնահերթությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու դրանց ուղղությամբ հետագա համագործակցությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031