Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի գույները` երկնքից. «Այնքան ուժեղ են զգացողությունները, որ մարդիկ չեն ուզում իջնել օդանավից». Medialab.am

Օգոստոս 13,2014 17:53

Ադրբեջանական կողմի համար բուռն քննարկումների եւ մտահոգությունների առիթ դարձած տեսահոլովակը, որը հավաստում էր Ստեփանակերտի օդանավակայանի կենսունակությունը, զբոսաշրջիկների եւ էքստրիմի սիրահարների համար բացահայտում է Արցախի գույներն ու գեղեցկությունը՝ երկնքից:

Արդեն երկու ամիս է՝ Ստեփանակերտի օդանավակայանը փոքրիկ օդանավերով անցկացնում է ավիացիոն տուրեր: Սա հնարավորություն է ընձեռում թռիչքի սիրահարներին բարձունքից հիանալ Շուշիի, Գանձասարի, Տիրգրանակերտի, Ստեփանակերտի, Ամարասի, Դրմբոնի գեղեցկությամբ:

Այս նախաձեռնության հեղինակը ԼՂՀ Կառավարությանն առընթեր գործող Քաղացիական ավիացիայի վարչությունն է: Պատասխանատուները հավաստում են, որ երկու ամսվա ընթացքում ուղեւորների պակաս չի եղել, ովքեր Արցախը վերևից տեսնելու և նրա երկնքում թռչելու հաճույքն են վայելել:

ԼՂՀ Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը ասում է, որ տուրերից հիմնականում օգտվում են երևանցիներն ու արցախցիները, հետաքրքրված են նաեւ Արցախը բացահայտող օտարերկրյա զբոսաշրջիկները:

«Երևանից որ եկել էին, երկնքի սիրահար մարդիկ էին: Նրանց մի մասը պարապլաններով է թռչում, մի մասը ավիասպորտսմեններ են: Սա նոր, ինքնատիպ տպավորություններ է տալիս այդպիսի ռոմանտիկ մարդկանց համար: Ես ինքս էլ եմ երբեմն թռչում»,-ասում է Ադբաշյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031