Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ 39-ամյա Էլչին Ադիմիրադօղլին և նրա կինը՝ 32-ամյա Ժալյա Սալախովան ինքնահրկիզում են գործել, հայտնում է «Հաքքին.ազ»-ը:
Էլչին Ադիմիրադօղլին Ղարաբաղի պատերազմի վետերան է, մասնակցել է Թարթառի մարտերին:
Ամուսինները տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Ժալյա Սալախովայի վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Նախնական վարկածով ամուսիններն այդ քայլին են գնացել այն պատճառով, որ Սումգայիթի իրենց տունը քանդել են:
Սակայն Ադիմիրադօղլիի քույրը լրատվականին պատմել է, որ ընտանիքին տնից վտարել են և նրանք չեն կարողացել դրա դիմաց փոխհատուցում ստանալ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հիվանդանոցում հանդիպել են Ադիմիրադօղլիի հետ: Հանդիպման մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ