Այսօր Հրազդանի Մաքրավան թաղամասի բնակիչներից տեղեկացանք, որ մեկ շաբաթ առաջ գլխավոր ճանապարհից մեծ քար է գլորվել և ընկել գերեզմաններից մեկի վրա:
Պատճառը տարածքում կառուցվող ջրամբարն է, որի համար անհրաժեշտ նյութերն ու շինարարական թափոնը տեղակայված են գերեզմանոցի վերնամասում` ճամփեզրին և զառիթափ սարի վրա:
Բնակիչների վարկածով` ջրամբարը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «10 օր առաջ էս բոլոր քարերը աշխատողները բերեցին, դատարկեցին ճանապարհին», – «Առավոտի» հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Հ. Դանիելյանը: Նրա խոսքով` ամբողջ թաղամասն անմիջապես դիմել է քաղաքապետարան` պահանջելով հեռացնել քարերը տեղանքից և դադարեցնել աղբանետումը:
Ջրամբարի պահակը հայտնեց, որ տնօրինությունը փոխհատուցել է վնասը, և արդեն կատարվում են գերեզմանի վերականգնողական աշխատանքներ: «Ներկել ենք ցանկապատը. մնում է տեղ-տեղ բետոնապատել: Մեկ-երկու ժամվա գործ է մնացել»:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է այն, որ քարը դեռ շարունակում է մնալ իր տեղում:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ