Վրաստանի դատախազությունը այսօր նոր՝ արդեն երրորդ մեղադրանքն է առաջադրել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նկատմամբ։ Նախկին նախագահը մեղադրվում է Պետական պահպանության հատուկ ծառայության գաղտնի ֆոնդից 5 միլիոն դոլար յուրացնելու մեջ:
Հիշեցնենք՝ առաջին մեղադրանքը նախկին նախագահին առաջադրվեց այս տարվա հունիսի 29-ին. Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին, շուրջ 80-հատորանոց քրեական գործով, մեղադրեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը ցրելու և մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, Մտածմինդյան զբոսայգին և Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատը զավթելու համար:
Մեկ շաբաթ անց էլ Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք առաջադրեց Սաակաշվիլիին՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում