Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի պետական համալսարանի աշխատակիցները պատասխանում են ՀՔԾ-ին

Օգոստոս 13,2014 15:55

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
պարոն Հ. Հովսեփյանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայության
պետ պարոն Վ. Շահինյանին

Հարգե´լի պարոն Հ. Հովսեփյան

Հարգե´լի պարոն Վ. Շահինյան

2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքով և որոշ լրատվական միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին Գորիսի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 8-ի ընտրություններին քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Տեղեկատվության մեջ նշվել է նաև, որ այդ կապակցությամբ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասով:

Տեղեկացնում ենք,որ Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ադմինիստրացիայի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ համալսարանի ռեկտոր Յու. Սաֆարյանի կողմից ներկայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները և արգելվել համալսարանում նախընտրական քարոզչություն կատարել որևէ թեկնածուի օգտին:

Տարակուսելի է, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Գորիսի պետական համալսարանի հանրակացարանի նախկին պահակ Նիկոլայ Ա.-ի կողմից բուհի ղեկավարության հասցեին ուղղված զրպարտչական և վիրավորական հայտարարության հիման վրա՝ առանց հարցաքննելու համալսարանի ղեկավար աշխատողներից որևէ մեկին:

Զավեշտալի է նաև, որ ս.թ մայիսի 19-ին պարբերաբար աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ պահակի «պաշտոնից» ազատված Նիկոլայ Ա.-ն Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ին կայացած ընտրությունից շուրջ երկու ամիս անց նման անհեթեթ հայտարարություն է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Հարգարժա´ն պարոն Հ. Հովսեփյան

Հարգարժա´ն պարոն Վ. Շահինյան

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և ադմինիստրացիայի կողմից խնդրում ենք Ձեզ՝ բուհի նկատմամբ իրականացված այս վարկաբեկիչ և ստահոդ տեղեկության քննությունը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Նիկոլայ Ա.-ն հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը և «տխրահռչակ» թիկնապահը:

img140

«Գորիսի պետական համալսարան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրատվության վարչության պետ Մ. Քումունց
Արհկոմի նախագահ Ա. Գալստյան
Ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Մարտիրոսյան
Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ե. Բաղդասարյան
Ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Ա. Արզումանյան
Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Կ. Մովսիսյան
Տնտեսագ. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Հովսեփյան
Ավագ դասախոս Ա. Մկրտչյան
Ուսանողների կարիերայի աջակցման փոխտնօրեն Լ. Մալինցյան
Ուսխորհրդի նախագահ Ա. Բաբախանյան
Գիտ. քարտուղար Տ. Վանդունց
Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Լ. Ներսիսյան
Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման
բաժնի ղեկավար Դ. Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. GORIS says:

    Ահա թե ով է լիսկան,ով է նիկոլը,այդ հաստագլուխը,որը հազիվ փրկվեց մահից Ավետիք Բուդաղյանի սպանության ժամանակ:Գորիսի հասարակություն,լավ իմացեք,այս թուրքերից դուք և ձեր երեխաները ապահովագրված չեք և հազար մոթ նրանց ովքեր կբարևեն,կամ կառընչվեն սրանց հետ,առհամարեք այս ոճրագործներին:Դեռ գնում սրանց ռեստորաններում հարսանիքներ եք անում,այդ անիծված վայրում,մի մտեք անեծքի տակ:
    Սրանց մահը նույնիսկ քիչ է:
    Մարդ եղեք

  2. Narek says:

    Հատուկ քննչական ծառայությունը լիսկայի տղաներն կեղծ ատեստատներ տված Կապանի թիվ 3 և Վերիշենի դպրոցի տնօրենների նկատմամբ քրեական գործ չի հարուցում,իսկ նիկոլի զրպարտչական հայտարարության հիման վրա հարուցում է քրեական գործ:
    Կատարվել է պատվեր…

  3. Hrant says:

    լիսկան նորից սկսել է իր ստոր քայլերը, 1937թ-ը մեր օրերում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031