Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերը զորավարժություններ են սկսել:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժությունները անցկացվում են նախարար Զաքիր Հասանովի ստորագրած 2014 թվականի մարտական պատրաստության պլանի հիման վրա:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում մշակվելու են ՀՕՊ զորքերը մարտական բարձր պատրաստականության վիճակի բերելու, պետական և ռազմական կարևոր օբյեկտների, հարձակման և պաշտպանության ժամանակ ցամաքային զորքերի միավորումների պաշտպանության գործողություններ, ինչպես նաև կրակոցներ են արձակվելու ուսումնական թիրախների՝ աէրոդինամիկ, թևավոր և բալիստիկ հրթիռների վրա: