Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամը՝ ԿԳԲ-ի գործակալ արքեպիսկոպոսի մասին. «Բարոյական չեմ համարում անձին քննարկել, հատկապես, որ մահացել է»

Օգոստոս 13,2014 15:35

Ավստրալական «Սիդնեյ Մորնինգ Հերալդ» թերթը՝ վկայակոչելով վերջերս գաղտնազերծված ռուսական հետախուզության արխիվները, գրել էր, որ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը ԿԳԲ-ի գործակալ է եղել՝ «Զորիկ» ծածկանվամբ:

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանին խնդրեց մեկնաբանել այս տեղեկատվությունը: «Պատշաճ և բարոյական չէ անձին քննարկել, հատկապես, որ մահացել է և հնարավոր չէ անձամբ նրանից որևէ բացատրություն ստանալ: Այնպես որ, որևէ բան չեմ կարող մեկնաբանել եւ պարզաբանել, ու կարծեմ, ինձ ուղղվելիք հարց չէ սա»,- պատասխանեց տեր Վահրամը:

Aram Paliozyan

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Ի՞նչ է նշանակում բարոյական չէ: ԼԱՒ ԷԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ Է: Բաւական լուրջ «մեղադրանք» է: Եւ հաւատացեալ հոտը հերթական անգամ յուսալքութիւն է ապրում: Այս դէպքը, բենթլի Սամոյի օֆշորը (լեզուն չի պտտւում դրան Սրբազան կոչել) վնաս են տալիս մեր եկեղեցուն ու մեզ՝ հաւատացեալներիս: Բարի եղէք վերջ տալ այս ջայլամային քաղաքականութիւնը եւ յստակ կերպով հերքել կամ հաստատել (որից յետոյ նաեւ ապաշխարել) լուրի իսկութիւնը:

    Մարդ անհատ լինի, կազմակերպութիւն, թէ պետութիւն, միշտ պէտք է կարողանայ իմուտիտետ ունենայ, համապատասխան մեխանիզմներ մշակի զանազան հերիւրանքներից պաշտպանուելու համար:

    Միով բանիւ՝ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՅՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՊԷՏՔ Է ՏԱՅ ԵՂԵԼՈՒԹԵԱՆԸ: ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՆՇԱՆԱԿԻ՝ ՆԱ ԳՈՐԾԱԿԱԼ ԷՐ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031