Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. «Ես ընդհանրապես սրտնեղելու տեղ չունեմ» (Տեսանյութ)

Օգոստոս 13,2014 14:59

«Ես տասը տարի դատավոր եմ աշխատել եւ սովոր եմ առաջնորդվել փաստերով: Ինչ վերաբերում է հարցին՝ ընդհանրապես սրտնեղելու տեղ չունեմ»,- այսօր, ոլորտի եռամսյա աշխատանքների ամփոփումից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում իր ընդգրկված չլինելու հարցին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց, որ խոսակցություններ են շրջանառվում, թե ինքը շատ է սրտնեղել՝ այդ հանձնաժողովում ընդգրկված չլինելու համար, մինչդեռ նախկին նախարար Հրայր Թովմասյանն ընդգրկված է հանձնաժողովում ՝ վկայակոչելով «Ժողովուրդ» օրաթերթի այսօր հրապարակած լուրն այն մասին:

Հովհաննես Մանուկյանը հավելեց նաև, որ սահմանադրական բարեփոխումներն այնպիսի գործընթաց է, որից ինքը չի կարող անմասն մնալ:

Պատասխանելով ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ի վճիռներին, նախարարն ասաց, որ, բնականաբար, այն գործերում, որտեղ Հայաստանը կպարտվի, դրանք կլինեն ուղենիշներ:

Իսկ մինչ այդ, ոլորտի եռամսյա գործունեությունն ամփոփելով, փոխնախարար Արմեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ ավտոտրանսպորտային իրավախախտումների հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով ստեղծել է արագ արձագանքման խումբ, որն արձագանքում է տուգանքների հետ կապված բռնագանձումների հարցերին:

Նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը խոսեց նոտարական համակարգում կատարված եւ սպասվելիք փոփոխությունների մասին: Տեղեկացրեց, որ առաջիկայում կներդրվի «էլեկտրոնային նոտար» համակարգը, ինչը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին առանց նոտարական գրասենյակներ այցելելու եւ հերթեր կանգնելու՝ արագ լուծումներ տալ իրենց անհրաժեշտ հարցերին: Խոսեց նաեւ միջազգային ոլորտում համագործակցությունների եւ դրամաշնորհային միջոցների արդյունավետ ծախսման մասին:

Նախարարի մեկ այլ տեղակալ՝ Արման Թաթոսյանն էլ խոսեց ցմահ դատապարտյալներին առնչվող հարցերից, նոր քրեադատավարական օրենսգրքից, որում նախատեսված են պատժամիջոցների նոր տեսակներ:

Իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանն էլ ասաց, որ վերահսկողական լիազորությունների շրջանակներում 5 դատավորի նկատմամբ վարչական վարույթ է սկսվել, 7 ծառայողական քննություններ է իրականացվել, իսկ նոտարների մասով կարգապահական նկատողություններ են տրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031