Լրահոս
Օրվա լրահոսը

Աճել է երիտասարդ զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան

Օգոստոս 13,2014 14:10

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության 2014 թվականի արդյունքները, որոնց համաձայն՝ այս տարվա հունվար ամսից մինչեւ հունիս ամիսը հանրապետություն են ժամանել 495 հազար 967 զբոսաշրջիկ՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով։ Իսկ նույն ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474 հազար 989 քաղաքացի, եւ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով։

Պրն Ապրեսյանը նշեց, որ գործոնները, որոնք նպաստել են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, մի քանիսն են. «Դրանցից են ոլորտում բարենպաստ գործարար-ներդրումային միջավայրի ստեղծումը, ծառայությունների որակի բարելավումը, Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի հասանելիության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը, անվտանգության բարձրացումը եւ այլն»։

Իր խոսքում Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նաեւ աճել է երիտասարդ զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան. «26-30 տարեկան երիտասարդների թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 34 տոկոս։ Զբոսաշրջիկները հիմնականում Հայաստան են գալիս Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ նաեւ եվրոպական մի շարք երկրներից»։

Պրն Ապրեսյանը նշում է, որ բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, այցելուներին այլ բաներ կան առաջարկելու. «Քաղաքային զբոսաշրջություն, միջոցառումային զբոսաշրջություն , նաեւ բազմաթիվ փառատոներ են կազմակերպվում, միջազգային համաժողովներ են կազմակերպվում։ Շատացել է նաեւ արշավային զբոսաշրջությունը»։

Պրն Ապրեսյանը դրական է համարում այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները հանգստանում են արտերկրում. «Եթե մարդիկ կարողանում են հանգստանալ արտերկրում, ապա դա դրական երեւույթ է։ Նախապատվությունը տրվում է Վրաստանին՝ միմիայն ծովային հանգստի համար»։ Իսկ այն դիտարկմանը, թե նրանք մեկնում են հանգստանալու այլ երկրներ՝ ավելի մատչելի հանգստի համար, ճիշտ չի համարում։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031