«Որո՞նք էին անցած երեք ամսվա կարեւոր ձեռքբերումները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հարց ուղղեց իր տեղակալներին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Լրագրողներից մեկի դիտարկումը` խոսել նաեւ բացթողումներից, անտեսվեց:
Aravot.am-ի հարցին ի պատասխան`բավարարվա՞ծ է իր տեղակալների պատասխաններից, Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ես լսեցի պատասխանները, բայց ես ուրիշ պատասխան ունեմ»: Ապա, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ լրագրողների հետ շփման այդ ձևաչափն ընտրեց: Ըստ նախարարի, ինքն ուզում էր ցույց տալ, որ իր ղեկավարած գերատեսչությունը միայն ինքը չէ, այլ մի ամբողջ թիմ է: Անցած եռամսյակի գլխավոր ձեռքբերումը նախարարը համարում է իր թիմի ձեւավորումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ