Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները պնդել են, որ Շանթ Հարությունյանը մահացել է

Օգոստոս 13,2014 13:11

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստում այսօր սկսվել է ամբաստանյալների հարցաքննությունը:

Առաջինը հարցաքննվեց Շահեն Հարությունյանը:

Նա պատմեց, որ նոյեմբերի հինգին իմացել է, որ երթ է լինելու, տեղյակ չի եղել երթի ուղղությանը, գնացել է Ազատության հրապարակ, երթը սկսվել է. «Խառնաշփոթ էր,պայթյուններ են եղել: Տեսել եմ՝ ոստիկանները հորս խփել են, ես էլ եմ խփել, հետո ինձ բերման են ենթարկել: Բաժանմունքում մի պահ տեսել եմ հորս, բայց ինձ բարձրացրել են այլ սենյակ»:

Նրա խոսքով, ոստիկանությունում իրեն ասել են, հայրը ու նրա եւս մի քանի ընկեր մահացել են, իսկ մնացածն էլ փտելու են բանտերում:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հարցրեց՝ որտեղ է գտնվել երթը սկսվելուց առաջ, ասաց հոր կողքին, հետո պնդեց, որ խաղաղ երթ էր: Ըստ նրա, եղել է նաեւ հայտարարություն ոստիկաններին ուղղված, որ սադրիչներին հեռու պահեն: Նրա պատմելով, մի քանի ոստիկան գցել են իրեն ու ոտքերով խփել:

Հարցին, թե ինչ եղավ, որ ոստիկանին խփեցիք, ասաց. «Խփելուց հետո ոստիկանը վազելով հետեւիցս ընկավ, մի քանի հոգի գցեցին մեքենայի անիվների տակ ու ոտքերով հարվածում էին»:

Շանթ Հարությունյանն էլ հարցրեց, կհիշի՞ Ազատության հրապարակում իրենց առանձնազրույցը: Շանթը պատմեց, որ պայմանավորվել էին լինել արժանապատիվ, պայքարել մինչեւ վերջ, հասնել հաղթանակի:

Այս պահին Շանթ Հարությունյանը պատմում է, թե ամբաստանյալներից յուրաքանչյուրի հետ երբ ու ինչպես է ծանոթացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031