Արդարադատության նախարարությունն այսօր վերջին եռամսյակի աշխատանքներն ամփոփեց`զուգակցելով այն յուրօրինակ PR-ակցիայով: Ասուլիսին եկել էին ՀՀ արդարադատության նախարարի չորս տեղակալները եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը: Լրագրողները հետաքրքրվեցին`իսկ ո՞ւր է նախարարը: Նախարարի մամուլի խոսնակն արձագանքեց. «Սյուրպրիզներն ընթացքում»:
Ու մինչ նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացնում էր օրենսդրական ոլորտի փոփոխությունները, ասուլիսի սրահ մտավ նախարարը եւ տեղ զբաղեցնելով լրագրողների շարքում`ունկնդրում էր իր տեղակալների հաշվետվությունները:
Արսեն Մկրտչյանն, ի դեպ, տեղեկացրեց, որ ներդրվել են ինստիտուտներ, որոնք դատական ինքնակառավարումն եւ հաշվետվությունն են ապահովելու:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ