Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզալը անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերին և ցավակցել ադրբեջանցի զոհված զինվորներին:
«Մենք ամբողջությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է բանակի գեներալ Օզալը «ԱՊԱ»-ի հետ զրույցում:
Անդրադառնալով շփման գծում զոհված տասնյակ ադրբեջանցիներին` թուրք զինվորականն ասել է.
«Մեր սիրտը ցավում է ադրբեջանական բանակի զոհված զինվորների համար: Ես աղոթում եմ մեր շեհիդների հոգու հանգստության համար: Վիրավորները, որոնք ուղարկվել են Գյուլխանի մեր ռազմական ակադեմիա, գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ», – ասել է Նեջեթ Օզալը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Թուրքիայում բուժօգնություն ստացող ադրբեջանցի զինվորներին էր այցելել երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ