Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները մոտ ապագայում մտադիր են այցելել տարածաշրջան. Ջեյմս Ուորլիք

Օգոստոս 13,2014 11:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան:

«Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան, սակայն կոնկրետ ամսաթիվը որոշված չէ», – ասել է Ուորլիքը «ԱՊԱ»-ի հետ զրույցում:

«Հակամարտության խաղաղ կարգավորման Սոչիի բանակցությունները շարունակելու նպատակով նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են էական աջակցություն ցուցաբերել բանակցություններում արդյունքի հասնելու համար: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը չի բխում իրենց պետության շահերից: Հույս ունեմ, որ մարդիկ իրենց ձայնը կտան խաղաղությանը», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031