Օգոստոսի 13-ին, ժամը 10-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել Նոյեմբերյան քաղաքի՝ միջպետական մայրուղուն կից Երեւանյան փողոցի վրա գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա; Մի երիտասարդ մեծ դաշույնով սպառնացել է սրահի վաճառողուհուն, պահանջել ոսկյա զարդերը: Աղմուկ է բարձրացել, հարձակվողը դիմել է փախուստի: Նա թաքնվել է մոտակայքում, Նոյեմբերյանի նախկին կենցաղի տան հարակից այգում:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները տարածքը շրջապատելով՝ ձերբակալել են ավազակային հարձակում կատարողին:
Իրավապահներից տեղեկացանք,որ հանցագործություն կատարածը տեղացի չէ: Պարզվում է նրա ինքնությունը, նաեւ այն, թե նա հանցակից ունեցե՞լ է :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ