Նորվեգիայում վաղն ավարտվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Վիետնամի թիմի հետ եւ 13,0 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց 13-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին, Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեց եւ միայն Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ ապահովելով թիմային ոչ-ոքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armchess.am-ի