Ինչպես տեսնում ենք, Ուորլիքին ոգեւորել է Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման բուն փաստը։ Իսկ այն, որ այդ հանդիպման ժամանակ փոխադարձ մեղադրանքներից բացի նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը ոչ մի գործնական առաջարկ չեն հնչեցրել, Ուորլիքին չի էլ հետաքրքրում։ Ուորլիքին չի հետաքրքրում նաեւ այն, որ օգոստոսի 10-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Մինսկի խումբն իր ձեւավորման օրվանից մեկ քայլ անգամ առաջ չի տարել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։
Ճիշտ է, ժամանակի ընթացքում որդեգրվել են հարցի կարգավորման տարբեր սկզբունքներ, բայց դրանք մնացել են թղթի վրա եւ երբեք էլ իրականացման հեռանկարներ չեն ունեցել, որովհետեւ չեն համապատասխանել բուն կոնֆլիկտի պատճառներին ու յուրահատկություններին։ Այսուհանդերձ, Ուորլիքը ոգեւորվել է Սոչիում կայացած հանդիպումից։
Ինչո՞ւ է Ուորլիքը շրջանցում Պուտինի դերակատարությունն իր համար այս ոգեւորիչ հանդիպումը կազմակերպելու հարցում։ Թվում է՝ Ուորլիքը պետք է նույնքան ոգեւորված շնորհակալություն հայտներ ՌԴ նախագահին՝ իրեն այդքան ոգեւորելու համար։ Բայց նա իր խոսքում նույնիսկ Պուտինի անունը չի տալիս, ասես Սոչիում օգոստոսի 10-ին Սարգսյանն ու Ալիեւը պատահաբար են հանդիպել։
Մեր կարծիքով՝ Ուորլիքը Պուտինի անունը չտալու բավականին լուրջ պատճառներ ունի։ Այդ պատճառները ճիշտ հասկանալու համար պետք է մտքով տեղափոխվել այն օրերը, երբ ԱՄՆ-ն փորձում էր առաջատարի դիրք զբաղեցնել Մինսկի խմբում եւ այդ նպատակով հայ-ադրբեջանական հասարակական տարբեր խավերի հանդիպումներ էր կազմակերպում Նահանգներում, ինչպես նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը մասսայականացնում քաղաքական ազդեցիկ լսարանների առջեւ։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում