Քառյակը հայտարարում էր, որ պահանջների կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, որից հետո համատեղ հանրահավաք կանի եւ կորոշի իր գործողությունների ծրագիրը։ Արդյո՞ք արդեն ուրվագծվում է գործողությունների այդ ծրագիրը, եւ ուժի մեջ է քառյակի հանրահավաք անելու խոստումը։ «Նոր պայմանավորվածություն չկա, որեւէ մեկը որեւէ բան չի փոխել, ինչ որ մենք ասել ենք մեր նախկին հայտարարությամբ՝ ոչ կետերի, պահանջների եւ ոչ էլ անելիքների առումով»,- հանրահավաքի՝ ուժի մեջ մնալու հարցին պատասխանեց քառյակի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը։
Մինչ օրս պահանջներից քանի՞սն են կատարվել, կամ ի՞նչ ակնկալիքներ կան իշխանություններից։ «Ոչ շատ, քիչ մաս է կատարվել»,- կոնկրետ օրինակներ Մարգարյանը դժվարացավ բերել, փորձեցինք օգնել. «Կուտակայինի հարցում լուծում ստացա՞վ ձեր պահանջը»։ «Ոչ»։ «Արագաչափերի, կարմիր գծերի՞», նորից՝ «ոչ», ապա մեր օգնությամբ հիշեց. «Հա, գիտեք, այդ շահութահարկի վերաբերյալ ինչ-որ բաներ եղան, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ ինչ-որ բաներ ընդունեց կառավարությունը, բայց հիմա ոտքի վրա չեմ կարող ամփոփել»։
Պահանջների կատարման ակնկալիքների մասին Մարգարյանն այսպես պատասխանեց. «Եթե չեն կատարի, ապա կտապալվի տվյալ բնագավառում շատ լուրջ բան, ինչ կանենք հետո, կորոշենք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում