Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են դրական անդրադառնալ հայկական խաղողի եւ գինու արտահանման վրա». «Ժամանակ»

Օգոստոս 13,2014 10:28

«Եթե այս տարի կարկուտ չգար, եւ չլիներ վաղ գարնանային ցրտահարություն, ապա այս օրերին Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միանշանակ դրական կանդրադառնային Հայաստանի վրա խաղողի արտահանման մասով»,- «Ժամանակի» հետ գրույցում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նկատելով, որ կարկուտն ու ցրտահարությունը վնասեցին հիմնականում սեղանի խաղողի բերքը,
որը եւ մեծ մասամբ արտահանվում էր Ռուսաստան։

«Այ, հիմա սեղանի խաղողի դեֆիցիտ կառաջանա ռուսական շուկայում, իսկ մենք այդքան չունենք, որ այնտեղ խաղող տանենք՝ հակառակ այն բանին, որ հիմա պահանջարկն ավելի է մեծացել»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ խաղողի բերքի մյուս տեսակները հիմնականում չեն վնասվել, եւ այս տարի գինու արտադրությունը չի տուժի, ինչպես կանխատեսվում էր։

Ավելին, Հարությունյանի խոսքով, անցած տարվա համեմատությամբ Հայաստանը 30 տոկոսով ավելացրել է ինչպես խաղողի, այնպես էլ գինու արտահանման ծավալները։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031