Լատինական propaganda բառն իր մեջ բազմաթիվ բացասական լիցքեր է պարունակում եւ այսօր գրեթե հավասարվում է «ուղեղի լվացում» արտահայտությանը: «Սերժը վատն է, Լեւոնը՝ լավը» կամ հակառակը, «Պուտինը աշխարհի փրկիչն է, Օբաման՝ չարիքի մարմնավորումը» կամ հակառակը, «կավերենք Երեւանը», «կավերենք Բաքուն», «խմեք Պեպսի, չխմեք Կոլա» կամ հակառակը՝ սրանք պրոպագանդայի օրինակներ են: Ամեն մեկն ասում է այն, ինչում շահագրգռված է իր թիմը, իր պետությունը, իր տնտեսական խումբը:
Ի տարբերություն դրա՝ հայերեն «քարոզչություն» բառը, կարծես թե, ավելի դրական է ընկալվում. այստեղ հիմքում «քարոզն» է, որը կարող է նաեւ շատ պայծառ բան լինել՝ սկսած, իհարկե, Լեռան քարոզից: Մեր եկեղեցիներում կան տաղանդավոր, անկեղծ քահանաներ, որոնց լսելը ոչ միայն հաճույք է, այլեւ դաստիարակչական հզոր խթան է մարդկանց հոգեւոր կյանքում՝ դառնալու ավելի բարի եւ ուժեղ: Կան, իհարկե, նաեւ կեղծավորներ, որոնք պարզապես կրկնում են կաղապարված եւ մաշված մտքեր:
Քարոզչությունը, մի խոսքով, կարող է չարտացոլել թայֆայական շահերը եւ գոնե տեսականորեն ուղղված լինել մարդկանց հոգեւոր կամ ֆիզիկական առողջությանը: Վերցնենք թեկուզ առողջ ապրելակերպի քարոզը՝ «առավոտյան մարզանք արեք, մի՛ ծխեք, ամեն օր խոզի չալաղաջ մի կերեք»: Տեսականորեն գրեթե բոլոր հայաստանցիների կողմից դա ընդունվում է, սակայն գործնականում քչերի մոտ է ստացվում՝ կամքի ուժն է պակասում: Բայց կա նաեւ անառողջ ապրելակերպի քարոզչություն՝ «բա էս իշխանությունները մարդու գլխին խե՞լք են թողնում, որ էս խեղճ մարդիկ չծխեն»: Կամ՝ ավելի լավ տարբերակ՝ «բա որ էս օլիգարխները սաղ օրը չալաղաջ են ուտում, էս խեղճ մարդիկ ո՞նց չուտեն»:
Գրագիտության, գիտելիքի քարոզին նույնպես բոլորը համաձայն են: Եվ այստեղ հակաքարոզչություն (բառային մակարդակով) պետք չէ. ներկայիս Ազգային ժողովի եւ կառավարության ճնշող մեծամասնությունը գրագիտության հակաքարոզ է: Օրենսդիր եւ գործադիր դեմքերի մեծ մասը իրենց արտաքին տեսքով անգամ ասում են՝ «գիրք մի՛ կարդացեք, սնվեք բացառապես խորովածով եւ քյաբաբով, եւ հաջողությունն այս կյանքում ձեզ ապահովված է»:
Կարդացեք նաև
Բնապահպանության քարոզի վերաբերյալ նույնպես տեսական կոնսենսուս կա. «Հլը տես, ինչ խոզեր են ստեղ քեֆ արել: Բայց քանի որ, մեկ ա, խոզանոց ա, մենք էլ ստեղ զիբիլը թափենք»:
Հայրենասիրության քարոզը շատ նուրբ թեմա է՝ այստեղ իսկապես շատ են կեղծավորների շահարկումները: Իսկ հակաքարոզչությունը հայտնի է: «Բա սա երկի՞ր ա, որ ապրում եք, թողեք-գնացեք ըստուց»,- ասում են նրանք, ովքեր արդեն թողել-գնացել են: Քանի որ նրանք մեր՝ մնացածներիս համեմատ «թվային առավելություն» ունեն, այդ հակաքարոզչությունն աշխատում է:
Եվ վերջապես՝ անվտանգ երթեւեկության քարոզ: Որքան հասկանում եմ, հայաստանցիների մեծ մասը դրա ոխերիմ թշնամիներն են: Բավական է գրել՝ «հարգելի վարորդներ եւ հետիոտներ, պահպանեք երթեւեկության կանոնները», եւ չորս կողմից մեծ կրքով կսկսեն բերել փիլիսոփայական, քաղաքական եւ հոգեբանական լուրջ հիմնավորումներ, թե ինչու է անհրաժեշտ այդ կանոնները խախտել:
Հիշեցի Էժեն Իոնեսկոյի աֆորիզմը. «Կարեւորը բառերն են, մնացածը խոսակցություններ են»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2014
Արվեստում հեղինակը աշխարհի հետ կիսվում է այն գեղեցկությամբ որ զգում է ու տեսնում: Գիտական հայտնագործությունը, կամ էլ ձեռքբերում որևէ այլ բնագավառում քրտնաջան աշխատանքի արդյունք է: Իսկ ի՞նչ է քարոզը կամ քարոզչությունը: Դիմացինին սեփական հայացքներով գնդակոծելը ոչ միայն տգեղ է, քանի որ կարևորում է սեփական անձը, այլև զուրկ է որևէ իրական կշռից: Առավել տգեղ է նպատակաուղված ու հետևողական քարոզը կամ քարոզչությունը:
Համաձայն եմ քարոզչության մասով։ Քարոզը, սակայն, կարող է պոզիտիվ լինել։ Օրինակ, մի դատիր, որ չդատվես
Հարգելի Արամ, եկեք տարբերակենք զանազան քարոզ ու քարոզչություն Տիրոջ խոսքից: Ինչ վերաբերում է օրինապահությանը, ապա այն գերադասելի է լսել ոչ թե քարոզի տեսքով, այլ պարզ ու հասկանալի կանոնների տեսքով իրենց պատճառահետևանքային կապերով: Օրինակ՝ «не уверен – не обгоняй», կամ էլ «վարորդը նաև հսկիչ է» 🙂
Բայց ախր յուրաքանչյուր արտահայտած կարծիք կարելի է ընդունել կամ ներկայացնել որպես քարոզ կամ հակաքարոզ, և ՛՛պայքարել՛՛ դրա դեմ: Օրինակ մեր լավ բարեկամ Արամ Աբրահամյանի շատ խմբագրականներում կարմիր թելի պես անցնում է Եվրոպայի հետ ասոցիացիայից հրաժարվելու վերաբերյալ խորը ափսոսանքը և Ռուսական ամեն ինչի թերագնահատումը, բացի իհարկե արվեստից, որը իհարկե նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ թերագնահատել: Բայց դա ինձ բոլորովին չի խանգարում նրան իմ լավ բարեկամը համարել, կամ չի ստիպում անմիջապես ՛՛կռահել՛՛, որ նա դա անում է մասոնների կամ անգլո-սաքսերի պատվերով և նրանց հեռահար նպատակները սպասարկելով, չնայած ՀՀ արտաքին քաղաքականության կուրսի մասին ես լիովին հակառակ տեսլական ունեմ: Բանը նրանում է, որ ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ ես մեր որոշ մոլի մեկնաբաններից շատ ավելի բարոյական իրավունք ունեմ այդ տեսլականը բարձրաձայնելու, կամ հարկ եղած դեպքում էլ քարոզելու, և մի քանի պատճառով: Նախ ես 48 տարի է այս հողի վրա եմ ապրում, աշխատում, հարկեր վճարում, երեխաներ դաստիարակում և նրանց ապագան, որից թանկ բան ինձ համար չկա, նույնպես այս հողի վրա է կերտվելու: Իմ զավակներից ոչ մեկը չի էլ պատկերացնում արռագաղթելու հեռանկարը: Չեմ հեռացել երկրից ոչ երկրաշարժի, ոչ մութ ու ցուրտ տարիների, ոչ էլ պատերազմի պատճառով: Կամավոր եմ եղել և Լենինականում՝ քլունգն ու բահը ձեռքիս, և Ղարաբաղում` արդեն զենքը ձեռքիս: Վիրավորվել եմ, ունեմ բազմաթիվ պարգևներ, բայց պատերազմից հետո ետ չեմ եկել ու օբյեկտներ խլել կամ փայ մտել մեկի հետ: Իմ խելքով, վարկերով ու վարձակալած տարածքով գործ եմ դրել՝ ընտանիքս մարդավարի պահել: Տղաս շուտով բանակ է գնալու, և ես շատ լավ հասկանում եմ, որ սխալ քաղաքականության դեպքում ոչ միայն ես, այլև նա է գնդակի բերան գնալու, բայց տղամարդը պետք է իր տունը պահի: Պատերազմը շատ վատ բան է, բայց երբ այն գալիս է քո տուն, պետք չէ նրանից փախչել: Ես ծանոթներ ունեմ, որոնք Հայաստանից արտագաղթել էին Դոնեցկ….
Ասածս ինչ է՝ աենք ես կարդում եմ Արամի գրածը, համաձայնում կամ չեմ համաձայնվում մտքի հետ, և գրում եմ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ: Մեկ էլ հայտնվում են մի քանի եվրոպական և ամերիկյան ԱՐԺԵՔՆԵՐԻ ջատագովներ, տոտալիտարիզմի դեմ անձնուրաց պայքարողներ և այլախոհության ու խոսքի ազատության մոլի պաշտպաններ, սկսում են քլնգել իմ գրածը և ապացուցել, որ իմ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի)))))))))))
ԱՄՆ-ից Գալուստը անպայման իմ մեջ ՛՛բացահայտում՛՛ է ԿԳԲ-ի գործակալին և գտնում, որ իմ մտքերը դրանք մտքեր չեն, այլ ռուսական մեդիայի կրկնություն, կամ ԿԳԲ-ի հանձնարարություն… Մոլի ռուսաֆոբ, բայց չգիտես ինչու ռուսերեն գրող Норайр-ը ինձ որակում է Պուտինի ագենտ կամ չգիտեմ էլ ինչ, Ֆրանսիայից Արսենն էլ ուղղակի սրամտության անհաջող վարժություններ է անում, իրեն ծնած երկիրը վարկաբեկելու ցանկացած առիթ բաց չթողնելով…
Ես երբեմն ստիպված պատասխանում եմ այդ ծիծաղելի հարձակումներին, բայց դրանից տուժում է բուն թեման և թերթի որակը…
Օգտվելով առիթից ուզում եմ մի քարոզ անել՝ Հարգելի և ոչ հարգելի մեկնաբանագիրներ և մեկնաբանամոլներ, երբեմն վերընթերցեք ձեր գրոտածները և այն համեմատեք գոնե հոդվածի վերնագրի հետ, քանի որ կարծում եմ մի մասը թեման չի կարդում և միանգամից մեկնաբանություններին է անցնում…
Մի քիչ չափազանցացցրել ես…)))..
Քո կարծիքը՝ գոյության իրավունք ունի, ընդհամենը՝ այն չի կարող իմ (կամ ցանկացած որիշի) համար գործողությունների կամ աշխարհընկալման համար՝ պարտադիր կամ միակը լինել։ Մտածիր ԱՅԴՊԵՍ, եթե դա քեզ հաճելի է կամ քո կյանքի փորձը քեզ ԱՅԴՊԻՍՒ հետևությունների է հանգեցրել։
Որևէ կարծիքի ՃԻՇՏ կամ ՍԽԱԼ լինելու մասին խոսելը՝ ընդհանրապես՝ ժամանակի կորուստ է։ Կա ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, և դրան հետևող ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ հավանակության գնահատում։
(Ցանկացած գործողության արդյունքը հավանակությունների փունջ է, ըստ որում, այդ փունջը ավելի հարուստ է Հայաստանում, քան թե Ֆրանսիայում ..))).. , այստեղ՝ կոնկրետ գործողության սպասվելիք հետևանքները՝ ավելի կանխատեսելի են..))).., կարելի է ասել՝ «կայանքը անհետաքրքիր է» ..))).. )։
Եվ հետո… Մարդու ամենաբուռն էմոցիաները և ապրումները (մի խոսքով՝ այն ինչ կյանքը դարձնում է «հետաքրքիր»), կապված են առաջնային պահանջների (ուտելիք, անվտանգություն, բազմացման հնարավորություն) ապահովման հետ։
Մի հասարակություննում (օրինակ՝ Ֆրանսիան), որտեղ ուտելը՝ երաշխավորված է, անվտանգություն՝ ապահովված է (էքսցեսները՝ չհաշված), արական բնակչության համար՝ սեքսի առաջարկը գերազանցում է պահանջարկին… կյանքի էմոցիոնալ ֆոնը ավելի «հավասարակշված» (հետևաբար՝ ավելի «աղքատ» է)։
Գիտելի ձեռք բերելու և կիրառելու էլոցիոնալ ֆոնի ինտենսիվությունը չես համետաի՝ սնունդ ձեռք բերելու և օգտագործելու պրոցեսի էմոցիոնալ ֆոնի հետ՝ վերջինս շատ ավելի ինտենսիվ է..))).., հետևաբար՝ «կյանքը լցնում է իմաստով» ..)))..
Ասում էի չէ՞, եթե հիշում եք, թեման քարոզն էր: Բայց ի դեպ մի պոզիտիվ քարոզ կուզենայի անել՝ Մարդիկ՜, Ձեր ամենաբուռն էմոցիաները մի կապեք սնվելու, բազմանալու և այլ առաջնային բնազդների հետ…
Անվտանգությունը՝ մոռացար..)))..
Անվտանգությունը դա այդ մասին էմոցիաների բացակայությունն է, իսկ բուռն էմոցիաները անվտանգության մասին, կոչվում է ՎԱԽ…)))))))
Ամփոփենք քարոզը՝…))).. Ուտելու, ոեքսի մասին մի մտածեք… մի վախեցեք… Հաճույք և բերկրանք ստացեք՝ գիտելիք ստանալուց, և այն կիրառելուց… Հայրենիքը պաշտպանելուց… և դրա համար, ոչինչ մի ակընկալեք..))).. (պրոցեսի ընթացքում ձեր ստացած հաճույքը՝ արդեն բավարար փոխհատուցում է..)))..)…
Ինձ թվում է, ես այս ամեն ինչը արդեն լսել եմ…
Սպասի հիշեմ որտեղ…)))..
Հա իհարկե՝ Վ. Ւ. Լենին. «Սովորել սովորի՜ր» և «սովորիր, սովորիր, սովորիր» …)))…
Ւնչպես նաև «Պիրներ, Հոկտեմբերի գործին եղիր պատրաստ!».
Պատասխանը. «Միշտ պատրաստ!» …))))…
(Իսկ, ով միշտ պատրաստ չլինի՝ կգնդակահարենք..)))… Ւնչ-ինչ, բայց փամփուշտ արտադրել՝ գիտենք …))))… )
Գնդակահարելու պահը դա հենց իմ ասած սևեռուն ՎԱԽն է, իսկ մնացածը՝ ինչու ոչ, մոտավորապես այդպես… ավելացնեմ՝ սեր, ընտանիք, երեխաներ… և այդ ամենը անպայման հայրենիքում…
P.S.. ես հիմա արձակուրդս եմ անցկացնում Տավուշի մարզում: Սահմանամերձ այս տարածքում մարդիկ ավելի քիչ են մտածում անվտանգության մասին, քան երևի դու Փարիզում: Հոգով ազատ մարդը իրեն չի ծանրաբեռնում տարբեր վախերով: Ի դեպ քիչ առաջ հաղորդում էինք նայում Փարիզի մասին: Պարզվում է մեծ կոնկուրս է աղբահավաք մասնագետների կուրսեր ընդունվելու և դիպլոմ ստանալու համար: Մի երիտասարդ, որ ընդունվել էր այդ կուրսերին, բերկրանքով պատմում էր, որ ինքը մասնագիտություն է ձեռք բերում, որը միշտ պահանջված է, անկախ ճգնաժամի չափերից: Նրա կյանքը լցվել էր իմաստով….
Այն,որ հայրենասիրության,գիտության-կրթության քարոզչությունը պոզիտտիվ է՝ հակառակը նեգատիվ, իսկ ինչ՞քարոզչություն է,երբ սահմանապահ դիրքերում նկարահանվում էն կոմուֆլյաժ հանդերձավորվածներ,որոնք.ոչ իրենք,ոչ էլ իրենց երեխաները՝չեն ծառայել,իհարկե,ես չեի ցանկանա ընդհանրապես,որ զոհեր լինեն,բայց այդ ցուցակն էլ է շատ միակողմանի։Իսկ,եթե դրա փոխարեն,ասենք՝Գ.Սահակյանը առաջարկեր,որ այս ՝պոտենցյալ պատերազմական պայմաններում, իրեն պետք չի բյուջեից ՝ 100 հազար դոլլար ծախսել ,իր անձնական ծառայողական մեքենայի ( տարեք սահմանը ամրացրեք) համար,այլ կբավարարվեմ նախկինից մնացածով (մի 30 հազարանոց)։
Կամ ,ինչ՞ է, կարողա Տ.Սարգսյանը իր ծառայողական ավտոմեքենան հետը տարելա ԱՄՆ,եւ Հ. Աբրահամյանի հմար էլ ՝զրահապատ մեքենա է նախատեսված,որը,շատ ավելի թանկարժեք է, այսպես,շխթայական…Պ.Աբրահամյան. սա հայրենասիրության քարոզչություն է,թե՞ արտագաղտի։ Չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի։
Կարծում եմ Ձեր նշած դրվագները մի դեպքում անճաշակ ցուցամոլության, իսկ ավտոմեքենաների պահով՝ միջոցների աննպատակ վատնման օրինակներ են և քարոզչության հետ ընդհանրապես կապ չունեն: Այդ գեղացի փիարը պատժել պետք չէ, քանի որ նորմալ մարդկանց մոտ դա զզվանք և հակառակ էֆեկտ է առաջացնում, իսկ փողերը վատնողներով հուսով եմ մի օր համապատասխան մարմինները կզբաղվեն:
Բայց այ օրինակ՝ Հայաստանի մասին ցանկացած խոսակցություն պտտեցնել – բերել դեպի առանձին անձանց անճաշակ և անազնիվ ապրելակերպ՝ դա էլ սիրուն չէ Կարո ջան, և որոշակի խավի մոտ հենց այդ գործելաոճը կարող է արտագաղթի դրդել, և ըստ իս ավելի վտանգավոր է, քան բուն արատավոր երևույթները և անձիք: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ՀԱՅՐԵՆԻՔԸ դա Սահակյանը, Աբրահամյանը, Սարգսյանը, Պողոսը կամ Պետրոսը չեն, որ Հայաստանը բոլոր տեսակի անձերից վեր և հավերժական հասկացություն է: Ինձ դուր չեկավ Նախագահի մեղադրանքը ԶԼՄ-ներին, գաղջ մթնոլորտ ստեղծելու համար, բայց ազնիվ լինենք՝ այդ մթնոլորտը կա…
Քարոզ ասողին քարոզ լսող է պետք: Ասողը լսողի կողմից պետք է շատ հարգված լինի, որ քարոզը իր ազդեցությունը ունենա, թե չէ կստացվի գայլի գլխին քարոզ կարդալը: Իսկ մեզնից ավելի հարգված մարդ չկա, դրա համար էլ մենք մեզ ենք քարոզ ասում, մենք էլ՝ լսում: Կարճ ասած, մեր մտավորականությունը պետք է լինի ամենահարգվածը, այսինքն՝ ոչ միայն ամենախելոքը, արդար հոգեւորն ու պատասխանատուն, այլեւ իր մեջքին ունենա ամենամեծ հարստությունն ու ամենամեծ ուժը: Ես մեծ հաճույքով կլսեի մեր մտավորականության քարոզը ու կիրագործեի այն:
….Անօրինականությունների համար պատասխան կտան,եթե իրավահաջորդ իշխանությունը գա նրանց կամքից անկախ,…նորից եկանք ընտրությունների հարցին.