«Ժամանակի» զրուցակիցն է Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:
– Ասում եք, որ սահմանի այդ միջադեպերը կատարվել են արտաքին ուժերի ճնշման արդյունքում: Ո՞ր ուժերին կամ երկրներին նկատի ունեք:
– Հայաստանը Ռուսաստանի ենթակայության տակ է, խորհրդային տարիներին դա բացահայտ էր, հիմա՝ թաքնված: Ինքնիշխանություն չկա, Հայաստանը անկախ երկիր է, բայց իշխանությունները Ռուսաստանից են կառավարվում:
– Այսինքն` այդ գործողությունները տեղի ունեցան Ռուսաստանի՞ դրդմամբ:
Կարդացեք նաև
– Դրդմամբ չէ, պահանջով: ՌԴ-ն չի դրդում, պահանջում է: Կամ էլ ասում են` տղա ջան, արի ու ասա, որ մտնում ես Մաքսային միություն: Գնում ասում են: Հետո ասում են` տղա ջան, հիմա պետք չէ, հիմա թույլ չենք տալիս մտնել, գնացեք, երբ նորից ասենք, այն ժամանակ կգաք: Տիկնիկային թատրոնի խամաճիկների նման թելերով պոչից բռնած՝ խաղացնում են: Այդպես է մեր արտաքին քաղաքականությունը:
– Մոսկվայում երեք նախագահներն էլ հայտարարեցին, թե կողմ են, որ ԼՂՀ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի:
– Էդ հանդիպումը գովազդի համար էր, հարց լուծելու համար չէր: Նախագահներն իրենց էին գովազդում, որ իրենց ժողովուրդներին ասեն, թե` տեսաք, ինչ կոպիտ խոսեցի: Բայց հարցի լուծման ինչ-որ հայտարարություն արեցի՞ն: Հանդիպեցին զուտ հանդիպելու համար: Քո երկրի ու բնակչի վրա կրակում են, դու էլ ասում ես, թե կարող ես սատկացնել: Ասում են` այն կողմից 8000 կրակոց է եղել, այս կողմից 80 կրակոց: Ինչո՞ւ մերը 18 հազար կրակոց չի եղել, որ նրանք լռվեն ու հասկանան, թե ինչն ինչոց է: Գյուղի վրա հեռահար մեծ արկով կրակում և տուն են հրկիզում: Մեկ ավտոմատից են կրակում, մեկ հրանոթից են կրակում, փոխում են տրամաչափը, հանդիպման պահին էլ են կրակում, հանդիպումից հետո էլ են կրակում: Հանդիպելուց հետո, օրինակ, հայտարարեցի՞ն, որ այլևս կրակոց չի լինի:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում