Ագաթանգեղոսի փողոցի հերթական ասֆալտապատումը, կարծես, այս անգամ էլ է ավարտվել: Սակայն ճանապարհային ոստիկանությունը դեռ այդ կարճ հատվածում տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող, անգամ հետիոտների համար անցումների նշագծումներով չի զբաղվում: Դրա փոխարեն «Պարկինգ Սիթի սերվիսը», որին տրվել է մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների վայրերի ընտրությունը եւ իրավունքը, ինչպես ասում են, դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները:
Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.08.2014 թ