Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը՝ բուժքույրերին

Օգոստոս 13,2014 14:30

Արձագանքելով «Առավոտի» 09.08.2014 թ.-ի «Բուժքույրերը՝ առողջապահության նախարարին» հրապարակմանը, որտեղ պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատողներ իրենց ցածր աշխատավարձի խնդիրն էին բարձրացրել՝ նշելով, որ նույնիսկ բարձրացման դեպքում իրենց աշխատավարձով չեն կարողանալու ոչ կոմունալ վարձերը վճարել, ոչ էլ ապրելու հարցերը հոգալ, առողջապահության նախարարությունից պարզաբանում են. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 2014 թվականի հուլիսի 1-ից ավելացնել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմի աշխատավարձերը: Դրանք սահմանվել են հետեւյալ կերպ. Առողջության առաջնային պահպանում

1) Տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 166.5 հազար դրամ: Աճը մինչեւ հուլիսի 1-ը նույն ցուցանիշի հանդեպ կազմում է 64.4 հազար դրամ կամ 63 տոկոս:

2) Տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում (համապատասխանաբար 2000 մեծահասակներ, 1000 երեխաներ) ամսական աշխատավարձը սահմանվել է 75.0 հազար դրամ: Աճը մինչեւ հուլիսի 1-ը նույն ցուցանիշի հանդեպ կազմում է 8.1 հազար դրամ կամ 12 տոկոս:

Դիսպանսերային եւ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն

1) Դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բժշկի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 166.5 հազար դրամ: Աճը մինչեւ հուլիսի 1-ը նույն ցուցանիշի հանդեպ կազմում է 78.4 հազար դրամ կամ 89 տոկոս:

2) Դիսպանսերային կամ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող բուժքույրերի համար սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի դեպքում ամսական աշխատավարձը սահմանվել է 75.0 հազար դրամ: Աճը մինչեւ հուլիսի 1-ը նույն ցուցանիշի հանդեպ կազմում է 15.0 հազար դրամ կամ 25 տոկոս:

Կոնկրետ բուժհիմնարկների առանձին աշխատակիցների փաստացի աշխատավարձի չափերը կախված են առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ պայմանագրային հիմունքներով գրանցված բնակչության թվաքանակից: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ մարզեր կատարվող այցերի ընթացքում հաճախակի են հնչում բուժքույրերի աշխատավարձերի հետ կապված հարցեր: Հարկ է նշել, որ մի շարք առողջապահական կազմակերպություններում, ինչպես հայտնի է, առկա է բուժքույրերի գերհագեցվածություն:

Շատ հաճախ մեկ դրույքի սպասարկման տարածքի վրա աշխատում է երկու ֆիզիկական անձ կամ առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ պայմանագրային հիմունքներով գրանցված բնակչության թվաքանակն էականորեն ցածր է օպտիմալ թվաքանակից: Նման դեպքում այս ցուցանիշը անմիջականորեն ազդում է անձնակազմի աշխատավարձի վրա: Հայտնի է, որ ելնելով տարածաշրջանների սոցիալ-տնտեսական վիճակից՝ ինչպես տեղական իշխանության, այնպես էլ բուժհիմնարկների ղեկավարները նման դեպքերում, որպես կանոն, գերադասում են պահպանել անձնակազմը՝ թեկուզ եւ համեմատաբար ցածր աշխատավարձով, քան իրականացնել հաստիքների կրճատումներ:

Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա) սակագների բարձրացման հետ կապված բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման ավելացումներին, ապա դրանք առնչվում են կազմակերպությունների պահպանման ծախսերին եւ ոչ թե բուժանձնակազմի աշխատավարձին, եւ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվել եւ իրականացվել են համապատասխան ավելացումներ»:

«Առավոտ» օրաթերթ

12.04.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031