Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերը զինելուն զուգահեռ. «Հարբեցողին ո՞նց զենք վստահես»

Օգոստոս 12,2014 17:46

«Ռազմականացված ռեժիմի ժամանակ կարգապահությունը դառնում է առաջնային, իսկ երբ զենք բաժանեք հարբեցողին, Աստված գիտի՝ ինչ կլինի: Նման մարդու զենք վստահե՞ս»,-Aravot.am-ի հարցին՝ նպատակ ունի՞ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանել, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղ այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:

Սերգեյ Շաքարյանցն այլ ճանապարհ է գերադասում. «Ես այլ ճանապարհ կընտրեի, որ սահմանամերձ գյուղերի բնակիչն ավելի պաշտպանված լիներ: Մեր պետությունը գիտի, որ նման միջոցներ կան. հայտարարել արտակարգ դրություն, կազմակերպել ուժեղացված ռազմական պահակակետեր, գործնականորեն վերցնել այդ տարածքները զուտ պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության պաշտպանության ներքո, ուժեղացնել ցանկացած կարգի աշխատանքները, որոնք նախատեսված են հենց այդ նախարարության ներքին կառուցվածքի և կարգավիճակի համար»:

Պարոն Շաքարյանցի կարծիքով՝ այդ դեպքում թշնամին կիմանա, որ ամեն երկու հարյուր մետրի վրա հայերը կանգնած են ու պատրաստ են պատասխան տալ»: Քաղաքագետը շարունակեց. «Միայն այն ժամանակ, երբ դադարենք ձևացնել՝ մարդասիրություն, ժողովրդավարություն և այլն, այդ ժամանակ թուրքերը կհասկանան, որ պետք չէ նույնիսկ փորձել դիվերսիոն խումբ ուղարկել, կրակել: Տեսնում են դատարկ սահման, կրակում են, լավ են անում: Ինչքան ձեզ թույլ եք դրսևորում, այնքան թշնամին լկտիանում է ու փորձում իրեն տղա ցույց տալ»:

Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ զենք բաժանել պետք չէ, բայց ուժեղացնել զորախմբերը ամեն տեղ, պետք է: Ըստ նրա՝ պետք է լինի ինչ-որ փոքրիկ զորամաս, կամ դասակ, ամեն երկու հարյուր մետրի վրա պահակակետեր, ու այդ դեպքում թշնամին ինքն էլ արդեն չի հարձակվի:

Այլ բան է, թե ՀՀ նախագահը համարձակություն կունենա՞ վստահել զինված ուժերին շատ ավելի պարտականություններ, քան ունեն: Քաղաքագետը մանրամասնեց. «Այդ դեպքում ուժեղացված կգործեն ռազմական կոմունիզմի օրենքները, ոչ մի եկամուտ, ոչ մի մեծահարուստ չկա, բոլորը հավասար են: Նման դեպքերում դա է իրավիճակը փրկում: Դա վերաբերում է մեր բոլոր սահմաններին»: Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ դեռ բավական չէ, որ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած:

Նա հավելեց. «Հետո՞ ինչ, որ ռուս սահմանապահներ կան, բա դո՞ւք: Մեր պաշտպանությունը պետք է ունենա երկու–երեք շղթա, գիծ. առաջնային գծում ռուսն է կանգնած, երկրորդում ես եմ կանգնած, երրորդում ինքնակազմակերպման ջոկատներ: Բնակչությունը պարտավոր է աջակցել սահմանապահ զորքերին: Պիտի մոռանալ. սովետ, կարմիր կամուրջ չկա, սա թշնամի է, նա ինքն է դա ապացուցում: Յոթանասուն տարեկան մարդուն սարքել են դիվերսանտ, բերել շպրտել են, երկու-երեք ամսից մահացել է: Ո՞նց այդ բիձուն զենք տաս, նա կարող է իր ընտանիքի անդամներին կրակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Есть опыт других стран и народов, которым грозит опасность. Только следует не боятся собственного народа. А чтобы не боятся, следует быть честными и справедливыми.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031