Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն անգամ Ադրբեջանի վրա խնձորի մասով հույս ունի»

Օգոստոս 12,2014 17:25

Եվրոպական մի շարք ապրանքների մուտքը Ռուսական շուկա արգելվելուց հետո, մեր երկրի որոշ գործարարներ, ոլորտի մասնագետներ, ոգեւորված կարծիք հայտնեցին, որ դրանով հայկական մի շարք արտադրանքների համար ճանապարհ կբացվի դեպի ռուսական շուկա: Սակայն «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ, Ռուսաստանն, առանձնապես, Հայաստանի հետ հույսեր չի կապում, ոչ էլ հայկական ապրանքների վրա հույս է դնում. «Ռուսաստանն անգամ Ադրբեջանի վրա խնձորի մասով հույս ունի, բայց Հայաստանից ոչինչ չի ակնկալում, ինչն, իհարկե ցավալի է»:

Մեր հարցին, թե կառավարության պատասխանատուների թերացո՞ւմն է, որ այս հարմար պահին մեր երկրի ապրանքները, նույնիսկ քննարկման առարկա էլ չեն դառնում, պարոն Պիպոյանն ասաց, որ չի կարող ասել եւ միայն կարող է փաստել, որ ՌԴ պարենային անվտանգության հարցը քննարկելիս, ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած վերլուծություններում, ընդհանրապես Հայաստանի անունը չի շոշափվում:

Մեր այն հարցին, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո, հնարավո՞ր է, որ մեր արտադրողներն արդեն ոչ այնքան բարձր չափանիշներով են արտադրում իրենց ապրանքները, պարոն Պիպոյանն ասաց. «Այնպես չէ, որ Ռուսաստանի չափորոշիչները վատն են, ցավոք սրտի մենք այն վիճակում ենք, որ ինչ չափորոշիչով էլ որոշենք վերցնենք արտադրենք, մենք շահեկան վիճակում կլինենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031