Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` հարկային դաշտ գալու հորդորը Սամվել Ալեքսանյանին չէ՞ր վերաբերում

Օգոստոս 12,2014 16:21

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց Հովիկ Աբրահամյանը հավաքեց խոշոր գործարարներին եւ հորդորեց` ստվերից ինքնակամ դուրս գալ, հարկերը վճարել: Սակայն վարչապետի այս կոչը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, կարծես այնքան էլ լուրջ չի ընդունել:

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը պարզել է, որ ԱԺ պատգամավորին պատկանող խոշոր հարկ վճարող «Ալեքս Գրիգ»-ը հարկեր է թաքցնում: Այս ընկերությունն, ըստ փաստաթղթերի, «Արմսվիթ»-ին մատակարարել է 5500 կգ շաքարավազի հումք, սակայն փաստաթղթերով ձեւակերպված է եղել 2500 կգ-ը:

Որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը պետությունից հարկեր է թաքցնում, պարզ է դառնում հենց միայն հարկատուների ցանկն ուսումնասիրելիս:

Համեմատելով օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի` հունվար-հունիս ամիսներին հրապարակված ցանկի հետ, արձանագրում ենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունն այս տարի մոտ 1 միլիոնով պակաս է հարկ վճարել: Եթե «Ալեքս Գրիգ»-ը 2013 թվականին վճարել էր 2 միլիոն 456,214.2 դրամ, ապա այս տարի` 1 միլիոն 332,265.6 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031