Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում այն վիճակը չէ, որ նախագահը հանգստանալու գնա»

Օգոստոս 12,2014 16:10

«Այդ ի՞նչ ծանր աշխատանք էր, որ հիմա գնում է»,- այսօր` օգոստոսի 12-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալու հանգամանքին, հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նրա կարծիքով` այսօր Հայաստանում այն վիճակը չէ, որ նախագահը պետք է հանգստանալու գնա: Պարոն Հարությունյանը համարում է, որ Սերժ Սարգսյանի հանգստանալու 1 օրվա ծախսը բավական է սահմանում ծառայող զինվորների ընտանիքներին օգնելու, ցույց տալու, որ հանրապետության նախագահն այդ ընտանիքների կողքին է.

«Գնար այդ ընտանիքներ, համբուրեր այդ մայրերի ձեռքերը, որոնք նման որդիներ են ծնել: Գնար սահման, գիշերեր այնտեղ, որ հասկանան, որ նախագահը կա, գլխավոր հրամանատարը կա եւ իրենց կողքին է, ոչ թե ասենք` հանգստանում է կամ գումարներ է ծախսում տարբեր տեղերում»:

Հարցին, թե Արամ Հարությունյանի կանխատեսմամբ, ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը, նա պատասխանեց.

«Տիգրան Սարգսյանը նստելու է եւ ցուցմունք է տալու Սերժ Սարգսյանի դեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031