Դիեգո Մարադոնան հերթական անգամ բախում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ:
Անգլիական Mirror-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել, երբ արգենտինացին կնոջ եւ որդու հետ թատրոն գնալիս է եղել եւ լրագրողները շրջապատել են նրանց մեքենան: Մարադոնան խնդրել է իրենց հանգիստ թողնել: Իսկ երբ լրագրողներից մեկն աչքով է արել կնոջը` Վերոնիկա Օխեդեին (մեկ այլ վարկածով` մատ ցույց տվել), Մարադոնան հարձակվել է այդ հանդուգնի վրա եւ ապտակել:
Ավելի ուշ Մարադոնան բացատրել է, թե այցը թատրոն նվեր էր որդուն եւ ինքը լրագրողների հետ շփվել չէր պլանավորել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Getty Images-ի