Իսպանական El Mundo Deportivo թերթի տեղեկություններով, հանրահայտ երգչուհի Ռիհաննան կարող է ագլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր դառնալ:
Մի քանի օր առաջ Daily Mail-ը նյութ էր հրապարակել, թե Ռին ցանկանում է անգլիական որեւէ ակումբ գնել: Զարգացնելով այս թեման` El Mundo Deportivo-ն գրել է, թե Ռիհաննան այդ թեմայով խորհրդակցել է Դիդյե Դրոգբայի հետ:
Եվ քանի որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի «Չելսիի» մասին մտածել անգամ պետք չէ, ենթադրվում է, թե երգչուհին աչքի առջեւ կարող է ունենալ «Լիվերպուլը»: Ռիհաննան ոչ հեռու անցյալում իրեն համարում էր հենց այս ակումբի ջերմ երկրպագու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` eurosport-ի