Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը ԿԳԲ-ի գործակալ է եղել, գրում է ավստրալական «Սիդնեյ Մորնինգ Հերալդ» թերթը՝ վկայակոչելով վերջերս գաղտնազերծված ռուսական հետախուզության արխիվները:
ԿԳԲ-ի արխիվագետ Վասիլի Միտրոխինի փաստաթղթերում, որոնք անցած ամիս հրապարակել է Մեծ Բրիտանիայի Չերչիլ Քոլեջը, Աղան Պալիոզյանը ԿԳԲ-ի ցուցակներում ներկայացված է «Զորիկ» ծածկանվամբ:
Պալիոզյանը ծնվել է 1946թ. Սիրիայում: 1975թ. տեղափոխվել է Ավստրալիա: 1982թ. նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ:
Միտրոխինի փաստաթղթերում նշված է, որ Պալիոզյանին ԿԳԲ-ն հավաքագրել է 1973թ., երբ նա Երևանում աստվածաբանություն էր դասավանդում:
Կարդացեք նաև
Ըստ այդ փաստաթղթերի՝ ասվում է նաև՝ որպես ԿԳԲ գործակալ 1974թ. նա մեկնում է Երուսաղեմ: Ավստրալիա տեղափոխվելուց հետո նա շարունակում է կապ պահել սովետական հետախուզության հետ, սակայն թղթերում նշված է, որ նրա աշխատանքն այդտեղ անբավարար է գնահատվել:
Թե կոնկրետ երբ է նա կապը խզել ԿԳԲ-ի հետ, Միտրոխինի փաստաթղթերում նշված չէ ու հայտնի չէ, թե արդյոք նա շարունակո՞ւմ էր լրտեսել 1980-ականներին:
Պալիոզյանը մահացել է 2012թ. սեպտեմբերին: Նրա հուղարկավորությանը ավելի քան 600 մարդ է եղել, այդ թվում՝ արքեպիսկոպոսներ Երուսաղեմից, Հայաստանից և Հնդկաստանից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հնարավո՞ր է արդյոք, որ Գարեգին Բ-ն այդքան զուգադիպություններից հետո, ԿԳԲ-ի անդամ չլինի։ Սկսած իր ընտրությունների օրից՝ Հոկտեմբերի 27-ից, մենչ օրս, և վերջին բոլշևիկի հետ ունեցած սերտ կապերը։ Իսկ նախավերջին բոլշևիկի ազդեցությունը առավել ևս։ Այդ ամենի մասին, մանրամասն՝ իր փաստագրական ֆիլմերում ներկայացնում է՝ Արա Մանուկյանը՝ Լոս-Անջելեսից։