SHAMSHYAN.com-ը բացառիկ ֆոտոռեպորտաժ է ներկայացնում երեկ` օգոստոսի 11-ին, Վերին Լարսի անցակետում 20 ժամից ավել տեւած կուտակումներից: Հարկ է նկատել, որ կուտակված մեքենաների շարասյունը 10 կիլոմետրից անցել է: Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման:
SHAMSHYAN.com—ի թղթակցի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց կարծես որքան հնարավոր է փորձել են երկար սպասեցնել: Հայերից յուրաքանչյուրից 100 ռուբլի են հավաքել ուղեբեռը չստուգելու համար, իսկ ով չի կարողացել վճարել, ժամերով սպասել է: Անգամ վճարողները 11 ժամ սպասել են մինչեւ անցակետը անցնեն:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի