«Պատահական չէր, որ երեք նախագահները՝ Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը այցելել են սամբոյի մրցումներին»-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ սամբոյի մրցումներին նախագահներին տանելը մտածված էր. «Այն, որ երկու մարդիկ մրցումների ժամանակ իբր թե ընկնում են երեք նախագահների ոտքերին, ու որ հենց Պուտինը պետք է բարձրանա, օգնի մարզիկներին, դա էլ էր լռելյայն մեսիջ, ով ընկի, ես եմ բարձրացնելու և ուրիշ ոչ ոք: Ու բավականին զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանը ուրախ էր, Ալիևը՝ տխուր»:
Aravot.am-ի դիտարկմանը, բայց քաղաքականությունը սամբո չէ և արդյոք սամբոյի կանոնները հնարավո՞ր է տեղափոխել քաղաքականություն, պարոն Շաքարյանցն արձագանքեց. «Քաղաքականությունը հենց սամբո է, մարտարվեստ. դա սուտ է, որ քաղաքականությունը չի ճանաչում որևէ ըմբշամարտիկ: Լավ էլ կիրառում են, ամեն մեկը յուրովի է հասկանում՝ արդյոք կարելի՞ է հարվածել գլխին, թե՝ ոչ: Դիվանագիտությունը մարտարվեստ է, ուղղակի առանց զենքի. սա կարելի է համեմատել արևելյան մարզաձևերի հետ»:
Պարոն Շաքարյանցը եզրափակեց. «Ու պատահական չէ, որ վերջում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ես շատ լավ գիտեմ, որ սամբոն զարգացած է և Հայաստանում, և Ադրբեջանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էս արդեն պարապ ջուր ծեծոց է: Վերլուծության փոխարեն ինչ որ կռահումներ ու ենթադրություններ
Թե չէ` մինչև հիմա…. Թե չէ` մյուսները….
Ոչինչ չասող մտքեր, առավել ևս, որ քննադատությունից բացի որևէ խելամիտ առաջարկ չկա: Պարզապես զարմանալի է…