«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իր գոյության 13 տարիների ընթացքում մասնակցել է 9 ընտրությունների եւ բոլորում էլ հաղթել է, այն իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցություն է, արդեն երկու օր նախագահ ընտրված Էրդողանը չի թաքցնում իր իսլամական կոշտ դիրքորոշումը եւ գտնում է, որ Թուրքիան պետք է դրոշակակիրը հանդիսանա իսլամական աշխարհի»,- «Նոյան տապան» մամուլի սրահում այսօր կարծիք հայտնեց հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` խոսելով «Նախագահական ընտրությունների արդյունքները Թուրքիայում. զարգացումները Միջին Արևելքում» թեմայի շուրջ:
Հիշեցնենք, մեր հարեւան երկրում երկու օր առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Թուրքիայի արդեն նախկին վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Վերոնշյալ վիճակագրության համատեքստում, բանախոսը բնավ էլ պատահական չի համարում, որ գերմանական, անգլիական քաղաքական շրջանակներում Էրդողանին արդեն 3-4 տարի է՝ սուլթան են համարում, իսկ վերջին նախագահական ընտրություններից հետո նրան տրվեց «Նորընտիր սուլթան» անվանումը:
Սարգիս Հացպանյանն այն համոզմանն է, որ Էրդողանը լինելով Հանրապետական Թուրքիայի 12-րդ նախագահը՝ էական փոփոխություններ է մտցնելու այդ երկրի հետագա քաղաքական համակարգում. «Էրդողանի իշխանությունն առանցքային կլինի Թուրքիայի համար: Քեմալիզմի քաղաքականությանը`զինվորական, ավտորիտար, միաժամանակ աշխարհիկ եւ եվրոպամետ, կփոխարինի օսմանիզմի քաղաքականությունը`առավելապես դեպի Միջին արևելք ուղղվածությամբ, իսլամադավան աշխարհի դրոշակակիր դառնալու նկրտումներով»:
Կարդացեք նաև
Հացպանյանն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ընդհանրապես Եվրոպայի, որոնք տնտեսական եւ ռազմական մեծ ներկայություն ունեն Թուրքիայում, անակնկալ եւ աննախադեպ է համարում Էրդողանի կուսակցության վերելքը, քանզի իրենք փորձում էին այդ երկիրը տանել եվրոպական ուղղությամբ, մինչդեռ, իսլամական թիկունք ունեցան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյան տապանի»