Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, որը բարձր է գնահատում սահմանը հսկելու հայ սահմանապահների կարողությունները, կարծում է, որ զենքը պետք է բաժանել միայն օրենքով սահմանված կարգով:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրեցինք կոթեցիներին զենք տրամադրելու հնարավորության մասին: Մարզպետն ասաց, որ ոչ միայն Կոթիի, այլեւ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին զենք կտրամադրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նրա խոսքերով՝ սակայն դրա համար պետք է սահմանել ընթացակարգ, որպեսզի պատշաճ ձեւով վերահսկողություն իրականացվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Իհարկե պիտի տան: Ցանկացած իրեն հարգող թուրք տանը զենք ունի անպայման, շատ վաղուց այդպես է: Ամերիկացին, որ սահման ու թուրք չունի, իր տանը իր ուզած մի քանի տեսակ զենք է պահում: Իսկ ամեն օր գնդակոծվող սահմանի վրա, անտառներում ու սարերում ապրող մարդուն պիտի զենքն արգելվի? Միթե սա աբսուրդ կամ հանցագործ մոտեցում չէ? Հակառակ պարագայում նրան ում զենք են վստահում (իրենց կրակող լամուկներին ու ծառա-թիկնապահներին) թող քշեն սահմանին ապրելու!
Տավուշեցիներին զենքը պետք չէ, որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանը Տավուշին 70.000 ԱՄՆ դոլարանոց զենք է նվիրել, ի դեմս նորանշանակ փոխմարզպետի: Համենայնդեպս այդպիսի կարծիքներ են արտահայտում Տավուշեցիները: