ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադառնալով, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ասել է, որ այդ հանդիպումը ոգևորել է իրենց:
«Մեզ ոգևորել է նախագահներ Ալիևի և Սարգսյանի Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման նպատակով օգոստոսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը», – ասել է դիվանագետը «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում:
Ուորլիքը գոհունակություն է հայտնել, որ կողմերը հաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործընթացը շարունակելու պատրաստակամությունը.
«Մենք հույս ունենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով՝ կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խնդրի լուծումը գտնելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ