Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյան. «Հիմա պետք է Էդվարդ Նալբանդյանը աղմուկ բարձրացներ»

Օգոստոս 12,2014 12:01

«Կարենի հետ կատարվածը ցույց տվեց, որ մենք գործ ունենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մնում է քնած մարդուն կացնահարող, մոլորված մարդուն սպանող պետություն: Այդպիսի պետությունների հետ բանակցություններ չեն լինում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի գերեւարված չինարեցի Կարեն Պետրոսյանի սպանությունն Ադրբեջանում և Սոչիում Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան՝ Իլհամ Ալիևի այն արդարացմանը, թե «Մենք չենք սպանել… դե, կարող է՝ վախեցել է, մահացել է», «Փաստարկ» ակումբում այսպես պատասխանեց «Արաբո» ջոկատի ղեկավար Մանվել Եղիազարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիմա պետք է այնպիսի աղմուկ բարձրացներ Կարենի հետ կատարվածի առնչությամբ, ինչը չի անում: Նա կարծում է, որ Կարենի նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքն էլ ցույց է տալիս, որ նրանք լավ ճանաչում էին Կարենին:

Այս առիթով պարոն Եղիազարյանն ասաց. «Ամեն դեպքում սա նորից ցույց է տալիս, որ Ալիևի բանդան ուզում է Ադրբեջանին ցույց տալ, որ ինքը դրության տերն է, ինքը հայերին ոչնչացնելու է: Սա արվում է իր իշխանությունը պահպանելու համար»: Մանվել Եղիազարյանը Կարենին գազանաբար սպանած գեներալի արարքը համարում է «անդաստիարակ մարդու վարքագիծ» ու Աստված կանչում, որ նրան հանդիպի մարտի դաշտում և չոքացնի, որ այդ գեներալը հասկանա, որ ժողովրդի նվիրյալին չի կարելի ոչնչացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031